Փեզեշկիանը հանձնարարել է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, Իսլամական Հանրապետության ազգային շահերի շրջանակներում          Տեսանյութ.Սևանի ափամերձ տարածքներում քանդվել են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները       Դեպի Իրան նավեր են շարժվում, բանակցություններ ենք վարում և կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները    

31 հուլ 2019 13:07

Ո՞րն է եղել Երեւանում 21-ամյա հղի կնոջ մահավան պատճառը. մանրամասներ

Արեգունի գյուղից (Գեղարքունիքի մարզ) 21-ամյա կինը հուլիսի 30-ին մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում: «Արմենիա» ԲԿ գլխավոր վիրաբույժ Արսեն Գրիգորյանը  հայտնեց, որ կինն իրենց մոտ է ընդունվել ծանր վիճակում, բժիշկները մի քանի օր պայքարել են նրա կյանքի համար, սակայն նրան փրկել չի հաջողվել:
7-8-ամսական հղիությամբ կնոջը Երեւան են տեղափոխել հուլիսի 22-ին: Պտուղը մահացած էր, ու Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում նրան կեսարյան հատում են կատարել, որից հետո տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Պացիենտի մոտ առկա էին ծանր շնչառական անբավարարություն (նա միացված էր թոքերի արհեստական օդափոխման սարքին) եւ արյան մակարդելիության հետ կապված լուրջ խնդիրներ. այսպես կոչված՝ ԴՆՄ համախտանիշ (Դիսեմինացված ներանոթային մակարդման համախտանիշ), պաթոլոգիա, որի դեպքում միկրոշրջանառության հունի անոթներում թրոմբներ են առաջանում՝ արյան անմակարդելիության հետ համակցված:
Նրա կյանքի համար բժիշկները մի քանի օր պայքարել են, բայց չեն կարողացել փրկել. կինը հուլիսի 30-ին մահացել է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր