Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

31 հուլ 2019 12:48

Ի գիտություն.չօգտվեք մի քանի առողջարանների չափիչ սարքավորումներից.սխալ ախտորոշմամբ՝ կվտանգեք ձեր կյանքը

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը զգուշացրել է հանրությանը չօգտվել մի քանի առողջարանային կենտրոնների չափիչ սարքավորումներից.

«Հարգելի քաղաքացիներ Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է բոլորին՝ չօգտվել «Գլաձոր առողջարան» ՍՊԸ-Ի, «Ջերմուկ-3 առողջարան» ՍՊԸ-Ի, «Ջերմուկի Նոր կյանք» առողջարան ՍՊԸ-Ի և «Արարատ» մոր և մանկան առողջարան ՓԲԸ-ի չափիչ սարքավորումներով մատուցվող ծառայություններից, որոնց չափումների արդյունքները օգտագործվում են առողջապահության բնագավառում, քանի որ ՀՀ կառավարության 2016թ-ի փետրվարի 11-ի № 113-Ն որոշմամբ սահմանված այդ չափիչ սարքավորումները օրենքով սահմանված կարգով չեն ստուգաչափվել, հետևաբար՝ դրանց տվյալները կարող են լինել ոչ ճշգրիտ, ինչն էլ կարող է հանգեցնել սխալ ախտորոշման՝ վտանգելով Ձեր կյանքը:

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից նշված առողջարաններում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ վերջիններիս կողմից չի պահպանվել «Չափումների միասնականության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի՝ «Չափման միջոցների ստուգաչափումը», 1-ին մասի՝ «1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափման միջոցները ենթակա են ստուգաչափման» և 2-րդ մասի՝ «2. Չափման միջոց կիրառող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են իրենց կողմից առևտրային նպատակներով կիրառվող Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափման միջոցները ենթարկել ստուգաչափման» պահանջները:

Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով տնտեսվարողներին տրվել են կարգադրագրեր: Կարգադրագրերի կատարման և խախտումների վերացման՝ վերոնշյալ չափիչ սարքավորումների ստուգաչափման մասին ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը լրացուցիչ կտեղեկացնի: Հետևեք Ձեր առողջությանը և եղեք հանրային վերահսկող»:





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր