ԱՄՆ նախագահը հնարավորություն ուներ շահելու Նոբելյան խաղաղության մրցանակը, եթե շարժվեր ճիշտ ուղղությամբ          Հայաստան-Ռուսաստան-Իրան եռանկյունին ներկայանում է ոչ թե որևէ մեկի դեմ ուղղված բլոկ, այլ կառուցվածքային կայունացման մեխանիզմ       Ես իմ գործունեությամբ «ցավեցրել եմ» որոշ մարդկանց, բողոքարկելու եմ կուսակցության վարչության որոշումը    

03 օգոս 2019 12:24

Տեսանյութ.«Աղջկաս խոստացել եմ՝ մինչև խորան ուղեկցելու եմ». Վահե Դավթյանի վերջին հարցազրույցը

«Հենց սկզբից իմ ընտանիքին խնդրեցի՝ ոչ մի ողբ, լացուկոծ չլինի, պետք է մեր ուժերը կենտրոնացնենք ու չհանձնվենք... Հավաքագրվեց որոշակի գումար, սկսեցինք ակտիվ հանդիպումներ ունենալ տարբեր բժիշկների հետ... Ես վճռական եմ տրամադրված, այլ ճանապարհ չունեմ, ես իմ աղջկան խոսք եմ տվել՝ հարսանիքին մինչև խորան ուղեկցելու եմ»,- 2018-ին Asekose.am-ի CV հաղորդման եթերում ասել էր 1990-ականների հայտնի և սիրված երգիչ Վահե Դավթյանը՝ խոսելով իր երկարատև հիվանդության մասին:
Այսօր հայտնի դարձավ, որ Վահե Դավթյանը մահացել է. ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ պայքարը չտվեց իր արդյունքը:Վահեն օրեր առաջ էր վերադարձել Ֆրանսիայից, ուր մեկնել էր բուժման նպատակով։
Նշենք, որ 1990-ականներին նա հայտնի էր իր «Ճոճանակ», «Գնա», «Անուրջներ», «Կապույտ աչքերով իմ բարի դև» երգերով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր