Փետրվարի 19-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          ՔՊ-ում էլի խմորումներ են, կարող է ներքին քննություն սկսվել ընտրական ցուցակի ձևավորման քվեարկության արդյունքների պատճառով. «Փաստ»       Աջափնյակում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ    

15 հուն 2020 16:17

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ. ինչ գույն ունի ձեր մեզը

Նարնջագույն մեզը կարող է լինել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ախտանշան, պնդում են բրիտանացի մասնագետները:
Express-ը հայտնում է, որ վաղ փուլերում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը սովորաբար իրեն զգացնել չի տալիս: Սակայն, ինչպես քաղցկեղի այլ տեսակների դեպքում, այս քաղցկեղի ժամանակին ախտորոշումն անչափ կարեւոր է բուժման արդյունավետության բարձրացման համար:
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջին նկատելի ախտանշաններից մեկն է համարվում թիկունքի կամ որովայնի շրջանի ցավը (հատկապես եթե առաջանում է պառկած դիրքում կամ ուտելուց հետո): Մեզի գույնը նույնպես կարող է ցույց տալ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը: Մասնագետների խոսքով՝ ուշադրություն է պահանջում նարնջագույն («նարինջային») մեզը, որը կարող է այն բանի հետեւանք լինել, որ լեղուղին սկսել է լյարդից լեղին տեղափոխել տասներկումատնյա աղիք: Մասնագետների խոսքով՝ այս խանգարումը կարող է առաջանալ ուռուցքի աճի պատճառով:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի այլ ախտանշաններից են՝
աղիների հետ կապված խնդիրները (դիարեայի եւ փորկապության հերթագայությունը),
տենդը եւ դողը,
դիսպեպսիան (փորի վերին հատվածում ցավի կամ անհարմարավետության կրկնվող զգացումը),
կղանքի մեջ արյան մակարդուկները:
Մասնագետներն ընդգծել են, որ դիաբետի կամ դեղնախտի ախտանշանները նույնպես կարող են մատնացույց անել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացումը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր