17:30 - Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք տրամադրել․ ՍԴ         16:58 - Բա ե՞ս ինչ եմ ասում. վարչապետի ականջներն էլ, աչքերն էլ բաց են. Մնում է մենք դա տեսնենք.բանավեճ սոցցանցում      16:37 - Անհասկանալի է, թե ինչո՞ւ է Տիգրան Ավինյանը խեղաթյուրում փաստերը, մենք մրցույթի համար փորձագետ չենք բերել Հայաստան    

05 օգոս 2019 16:05

Որևէ մեկը չկարծի, որ ես արդարացնում եմ որևէ հանցագործ սպայի

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրաձգային գումարտակի շտաբի պետ, Գյոզալյանի տեղակալ, մայոր Արթուր Հայիկի Ֆահրադյանը: Կներեք այս կտորն առանձնացնելու համար, ամբողջ հոդվածը այստեղ չեմ դնում: Բայց հետաքրքրվողները կհասկանան: Բնականաբար, ձեր ընթերցողների մեծամասնությունը կկարդա այդ սրտաճմլիկ խոսքերը, Ֆահրադյանին ազգի թշնամի կհանի, չի էլ հասկանա, որ վերին աստիճանի անգրագիտություն է գումարտակի ՇՊ-ին գնդի հրամանատարի տեղակալի հետ եք շփոթում, որ նա չի կարող լինել գնդի հրամանատարի աջ ձեռքը: Բնականաբար, կկարդան կասեն. վայ քոռանամ ես, երեխեքն ինչ են արել, հաց են էլի կերել, հո եսիմ ինչ չեն արել: Բնականաբար, դուք էլ չեք պատմի, որ այդպես անթույլատրելի տեղում, անթույլատրելի ժամին անմեղ հաց ուտելն առնվազն հանցանք է ու հանցանքի բուն: Դե, իհարկե, չեք պատմի, նախ պետք է հականաք դա, որ պատմեք: Եթե անգամ երկար չպատմեմ թե ինչու է այդպես բավական է միայն հիշել, որ հենց նույն զորամասում նման «անմեղ հաց ուտելու» պատճառով առնվազն սպանությունների գործ կա, ահեղ ու սահմռկեցուցիչ գործ, և մեկուկես տարի առաջ էլ էլի «անմեղ հացից» հետո մի քանի հոգի վթարվեց ու լճում խեղդվեց: 
     Հ.Գ. Որևէ մեկը չկարծի, որ ես արդարացնում եմ որևէ հանցագործ սպայի: Բայց այս աստիճան անգրագետ, այս աստիճան զորքից ու բանակից չհասկացող հոդվածներով է ամենից շատ խարխլվում բանակի մարտական ոգին, հավատքն ու վստահությունը: Եվ դա, բնականաբար, կատարում են նույն մարդիկ»:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր