Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

06 օգոս 2019 14:20

Լևոն Զուրաբյանը ծաղրում է վարչապետ Փաշինյանի՞ն

ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում ծաղրել է վարչապետ Փաշինյանի երեկվա ելույթը.«Կարծում եմ, մեր ազգային նշաձողերը առավել ամբողջական դարձնելու համար պետք էր ավելացնել Մարս մոլորակի վրա երկրացիներիս առաջին գաղութը ստեղծելու եւ Ռիմանի հիպոթեզը ապացուցելու խոստումները»:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարել էր, թե ինչ պետք է անել մինչև 2050 թվականը.«Ստեղծել 1 մլն 500 հազար աշխատատեղ, լուծել 2,5 մլն մարդու զբաղվածության հարց եւ վերացնել աղքատությունը: Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, տասնհնգապատկել Հայաստանի ՀՆԱ-ն, ունենալ 10 մլրդ դոլար արժեքը գերազանցող առնվազն  հինգ հայկական տեխնոլոգիական ընկերություն եւ 10 հազ. Աշխատող սթարթափ, յոթնապատկել միջին աշխատավարձը, բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել առաջատար երկնրերի առնվազն առաջին քսանյակում:
 
Ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, ապահովել առողջապահական ծառայությունների 100%-անոց հասանելիություն, եւ առողջապահության ֆինանսավորումը քսանապատկել, կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության եւ գիտության ֆինանսավորումը քսանապատկել, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 մլն:
 
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի եւ կամ Աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ եւ շախմատի Աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը»,- ասաց Փաշինյանը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր