Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          ԱՄՆ-ի կողմից Իսրայելի վրա ազդելու անկարողությունը կարող է խափանել հուշագիրը       «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»    

10 օգոս 2019 15:55

Այս գրպանահատները կպան տուրիստներիս պոչից դեռ Վերնիսաժում, բացել էին մի քանիսի պայուսակը

ԱԺ վերջին ընտրություններին վարչապետի թեկնածու Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Լավ նայեք այս ստահակներին, հարգելի երևանցիներ, որ կարողանաք հակահարված տալ, քանի որ մեր ոստիկանությունը, ոնց հասկանում եմ, շատ բարեհամբույր է վերաբերվում գրպանահատներին: Հետաքրքիր է` ինչու՞: Եթե որևէ մեկն ասի, իբր չեն ճանաչում կամ չեն տեսել, չեմ հավատա:

Այս գրպանահատները կպան տուրիստներիս պոչից դեռ Վերնիսաժում, բացել էին մի քանիսի պայուսակը:

Այնքան լկտի էին, որ հետևում էին մեր խմբին Վերնիսաժից մինչև Գաթա պանդոկ: Երբ մոտեցանք սրանցից էն շախմատի ձիու կերպարով կանգնած ստահակին ու պահանջեցինք, որ հեռու մնա խմբից ու քայլի մյուս մայթով, լկտիաբար պատասխանեց, թե ձեզ պետք ա, դուք քայլեք:
Երբ հանեցինք հեռախոսը, որ գոնե նկարվելու հեռանկարից վախենան, մեջքով կանգնած ստահակը քմծիծաղով ասաց` որ նկարում եք, մեջն ի՞նչ կա:
Այսինքն, մարդը համոզված է, որ իրեն ոչինչ չի սպառնում:

Սա էլ մեր հյուրասիրությունը, որի մասին լեգենդներ ենք պատմում տուրիստներին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր