Ադրբեջանական կողմի ստահոդ պնդումները նպատակաուղղված են միմիայն հայ զինվորի կերպարը նսեմացնելուն. ԱՀ ՊՆ
![](https://gdb.rferl.org/6F5594E9-F12B-4CA6-9420-2749E8038036_w1023_r1_s.jpg)
«Ադրբեջանական քարոզչամեքենան համացանցում տարածում է ս.թ. օգոստոսի 12-ին, դեռեւս չպարզված հանգամանքներում, ադրբեջանական կողմում հայտնված ժամկետային զինծառայող, շարքային Արայիկ Ղազարյանի լուսանկարները: Նշվում է, որ զինծառայողը թողել է իր ծառայության վայրը ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով, իսկ շարքային Ղազարյանի մարմնին առկա թեթեւ քերծվածքներն ու սպիերը ներկայացվում են իբրեւ նրա հանդեպ գործադրված բռնության ապացույցներ:
Իրականությունը խեղաթյուրված ներկայացնելը եւ սեփական վայրագությունները դիմացի կողմին վերագրելը ադրբեջանական քարոզչամեքենայի վաղուց ծանոթ գործելաոճն է: ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հորդորում է հավատ չընծայել ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին, որոնք նպատակաուղղված են միմիայն հայ զինվորի կերպարը նսեմացնելուն եւ սպասել ընթացող քննության ավարտին, որի արդյունքները հասանելի են լինելու հանրությանը»,–ասված է հայտարարության տեքստում: