Մայիսի 14-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Կարում են կոռուպցիայի ինչ-որ շերտ, որպեսզի հետո դա օգտագործեն կուսակցության դեմ       Երևանում հաստաբուն ծառն արմատից պոկվել ու ընկել է մեքենաների վրա    

13 օգոս 2019 12:40

Անկեղծ ասած, ապշեցի այս հրապարակումից. արժանապատիվ կյանք չունեցող գյումրեցու ինչի՞ն է պետք ռոքը

Անկեղծ ասած, ապշեցի այս հրապարակումից:
Այսինքն՝ Գյումրիում ռոք ունենա՞լն է գյումրեցուն տանջող կարևորագույն խնդիրը:
Պարոն Փաշինյան, կներեք, բայց ո՞վ է Ձեզ նման ապատեղեկատվություն տրամադրել:
Գյումրեցին արժանապատիվ աշխատանքի, մարդավայել ապրելակերպի կարիք ունի, այլ ոչ թե ռոք երաժշտության: Ռոք երաժշտությունը, նախ, դժվար թե շատ գյումրեցու է հոգեհարազատ, երկրորդ, ռոքը լսում են անհոգ մարդիկ:

Աշխատանք ու արժանապատիվ կյանք չունեցող գյումրեցու ինչի՞ն է պետք ռոքը:
Արդեն իսկապես անհասկանալի է դառնում Ձեր կեցվածքը...
ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր