Փաշինյանը ՀՀ քաղաքացուն «ստիպում է» հավատալ Իլհամ Ալիևի մերկ խոսքերին          Իրանը և նրա դաշնակիցները չեն հարվածել Թուրքիային և Օմանին, դրանք Իսրայելի սադրանքներ են       Արագածոտնի մարզում բшխվել են «Mercedes»-ը, «Opel Zafira»-ն և «ԳԱԶ 2410»-ը    

13 օգոս 2019 16:54

Անտառը կվերահսկվի նոր տեխնոլոգիայով, վայրկյանների ընթացքում կորսա կացնի, բենզասղոցի, հրդեհի ձայները

Ժամանակակից տեխնոլոգիաներն այլևս մուտ են գործում Հայաստանի անտառներ: Ապօրինի անտառահատման դեպքեր արձանագրված՝ Ստեփանավանի անտառտնտեսության տարածքներում տեղադրվել է 10 սենսորային հսկիչ սարք: Սարքավորումները հաշված վայրկյանների ընթացքում որսում են կացնի, բենզասղոցի, հրդեհի կամ ցանկացած այլ շարժի ձայները և GSM ազդանշաններ ուղարկում սերվերին, որտեղ հատուկ մշակված ծրագիրը տարբերակում է դրանց բնույթը և կոորդինատները փոխանցում է ցանցում գրանցված համակարգերին՝ անտառի պահպանությունն ապահովողների հեռախոսներին ու համակարգիչներին: Կախված անտառի լանդշաֆտից՝ սարքերը կարող են հսկել 2-10 կմ շառավղով տարածքներ և ունեն հակաառևանգման համակարգեր: Ծրագիրը պիլոտային է, և հաջող փորձարկումից ու բացերի լրացումից հետո կընդլայնվի: Forest guard կոչվող վերոհիշյալ սարքերի պատրաստումը և ծրագրային սպասարկումն ապահովել է Hi-Tech Gateway Vanadzor Branch ընկերությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր