18:53 - Քայլերթ Երևանում՝ ի պաշտպանություն Ամուլսարի. Տեսանյութ         17:20 - Նախորդ շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 130 անգամ՝ արձակելով շուրջ 1500 կրակոց      16:57 - «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի հետեւանքով տուժածներ կան. դեպքի վայրում է Սամվել Ալեքսանյանը. Տեսանյութ    

16 օգոս 2019 12:49

Տեսանյութ. Իսկապես իրավիճակը սարսափելի է.Ոստիկանները բերման ենթարկեցին Սոնա Աղեկյանին

Երևանի Աղյուսագործների 86 հասցեում բնակվող մի քանի ընտանիքներ զրկված են կոյուղագծերից։ Նրանք այս մասին տեղյակ են պահել Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանին, վերջինս էլ՝ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ, այցելել է բնակիչներին։

Բնակիչներից Մարիամ Վարդանյանը լրագրողներին պատմեց, որ Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Ելենա Սողոմոնյանը և իր ընտանիքը ցեխաշաղախով փակել են կոյուղագիծը՝ թույլ չտալով մաքրել այն և նորմալ շահագործել։
«Այնտեղ ապրում է մոտ 4-5 ընտանիք՝ մոտավորապես 20 հոգի, կոյուղաջրերը լցվում են այս հասցեի վերջին տան հիմքին, այնտեղ գարշահոտություն է, այժմ մարդ չի ապրում, բնակիչը լքել է սեփական բնակարանը, նրա որդին ժամկետային զինծառայող է։ Փորձել ենք նախկին դատավորի հետ խոսել, բայց նա անգամ դարպասը չի բացել, որ մենք ներս գնանք խոսենք, սա նշանակում է, որ դիտավորյալ են խցափակել ու հիմնավորում են, թե կոյուղագիծը ժամկետով է տրված, այնինչ նման բան չկա»,- շեշտեց Մ. Վարդանյանը։
Սոնա Աղեկյանի խոսքով՝ մեկ շաբաթ առաջ են բնակիչներից տեղեկացել խնդրի մասին և տեղում պարզել են, որ կոյուղագիծն ապօրինաբար է փակվել։

«Երևանի քաղաքապետարանը մեզ պարտադրված քաղաքապետի հետ կրկին ապացուցեց, որ անմեղսունակ է և բոլորովին հետաքրքրված չէ բնակիչների խնդիրների լուծմամբ։ Այստեղ քաղաքապետարանի կոմունալ վարչությունից եկել են, բայց սա դեռ չի նշանակում, որ խնդիրը լուծել են»,- ասաց Սոնա Աղեկյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ կոյուղագծից արդեն վերցրել են փորձանմուշներ, որոնցից մեկը հանձնելու են քաղաքապետարանին, մյուսը՝ համաճարակաբանության լաբորատորիա՝հասկանալու, թե այն որքանով է սպառնում բնակչության առողջությանը։
«Այս ամենով հանդերձ՝ ասում են, թե՝ հպարտ քաղաքացու օր ենք նշում, բայց օրը փողոցում խորոված ուտելով չեն նշում, այլ այդ հպարտ քաղաքացին յուրաքանչյուր քայլափոխի պետք է զգա, որ ՀՀ լիիրավ քաղաքացի է»,- շեշտեց Սոնա Աղեկյանը։
Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ այս հարցում կա բնակչի իրավունք և համաճարակի իրական վտանգ։
«Պատկերացնո՞ւմ եք, 21-րդ դարում մարդը փակել է կոյուղին, և 4 ընտանիք չունեն կոյուղուց օգտվելու հնարավորություն։ Երբ կարդացի բնակիչների՝ ինձ ուղղված նամակը, մտածեցի՝ սյուրռեալիստական սյուժե է, մտածեցի՝ չի կարող նման բան լինել։ Երեկ փորձագետներից ուղարկել էի, որ նայեն, որից հետո փոխանցեցին, որ իսկապես իրավիճակը սարսափելի է։
Բնակիչները դիմել են քաղաքապետարան, վերջինս պատասխանել է, որ դիմեն դատարան և դատավոր սեփականատիրոջ հետ լեզու գտնեն, կներեք, էլի, քաղաքապետարանն ինչի՞ համար է, եթե բնակիչները պետք է ընկնեն «ռազբորկաների» մեջ։ Այնպիսի տպավորություն է, որ մենք քաղաքապետարան չունենք»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը։
Վահե Էնֆիաջյանն էլ փոխանցեց, որ բնակիչները չորս ամիս շարունակ բողոքել են, դիմել տարբեր պատկան մարմինների, սակայն որևէ արձագանք չի եղել։
Նաիրա Զոհրաբյանը բնակիչներին խոստացավ քայլեր ձեռնարկել խնդիրը լուծելու համար։
Նրանք նշված հասցեի բնակիչների հետ որոշեցին գնալ եւ հանդիպել քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։
Քաղաքապետարանի դիմաց նրանց հետ հանդիպեց Երեւանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը, որի հետ զրույցում Սոնա Աղեկյանը առաջարկեց նրան իր հետ բերած տարայից «շնչել կոյուղագծի բացակայության հետեւանքով առաջացած գարշահոտությունը», որից հետո տարայի պարունակությունը Խաչիկյանը թափեց եւ ոստիկանները բերման ենթարկեցին Սոնա Աղեկյանին։
Այս պահին ցուցարարները շարժվում են ոստիկանության Կենտրոնի բաժին։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր