Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

16 օգոս 2019 15:52

Պրն վարչապետ, Դուք որոշեք՝ որ հատվածում, ես կփռվեմ ասֆալտին, իսկ այս հանցագործներին կկանչեք պատասխանատվության

Երևանի Աղյուսագործների 86 հասցեում բնակվող մի քանի ընտանիքներ զրկված են կոյուղագծերից, խնդրի վերաբերյալ նրանք տեղյակ են պահել Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանին, վերջինս էլ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ այսօր այցելել էր նշված վայր, ծանոթացել խնդրին, այնուհետև բնակիչների հետ միասին նրանք գնացին քաղաքապետարանի մոտ՝ իրենց բողոքը ներկայացնելու համար։

Սոնա Աղեկյանը կոյուղագծից փորձանմուշ էր վերցրել, որպեսզի հանձնի քաղաքապետարանին, սակայն քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը հրաժարվեց վերցնել տարայով փորձանմուշը, որից հետո Սոնա Աղեկյանը բացեց տարան և նշեց, որ այն չի փակելու, որպեսզի շնչեն այն գարշահոտությունը, որը բնակիչներն ամեն օր են շնչում։
Խաչիկյանն այն թափեց, որից հետո Սոնա Աղեկյանը նետեց տարան, իսկ ոստիկաններն էլ դրանից հետո բերման ենթարկեցին Աղեկյանին։
«Այստեղ ևս ինքնիրավչություն է, պարոն Խաչիկյանը թափեց տարայի պարունակությունը, սակայն բերման են ենթարկում միայն ինձ։ Չվախենաք, եղեք համարձակ, պարոն վարչապետ, Դուք որոշեք՝ որ հատվածում, ես կփռվեմ ասֆալտին, իսկ այս հանցագործներին կկանչեք պատասխանատվության»,- մինչև ոստիկանական մեքենա նստելն ասաց Սոնա Աղեկյանը։

Չնայած Նաիրա Զոհրաբյանը փորձեց միջամտել և թույլ չտալ, որպեսզի Ս. Աղեկյանին տանեն, սակայն բոլոր փորձերն անհաջող անցան։
Դեպքի վայրում Նաիրա Զոհրաբյանը և Վահե Էնֆիաջյանը հայտարարեցին, որ գնում են ոստիկանական բաժանմունք՝ հասկանալու, թե ինչու բերման ենթարկեցին Սոնա Աղեկյանին։
Քիչ առաջ Ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն ազատ է արձակվել: 
Տեղեկացրին նաև, որ նա բերման էր ենթարկվել ‹‹Վարչական իրավախախտումների մասին›› օրենքի 182-րդ հոդվածի համաձայն, այն է ՝ Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր