Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»    

19 օգոս 2019 14:54

Այն, ինչ լսեցի Փաշինյանից, ռացիոնալ չէր. Ակտիվիստը վարչապետի հետ հանդիպման կեսից լքել է դահլիճը

Ակտիվիստ Աննա Շահնազարյանը, որը Բաղրամյան 26-ում մասնակցում էր ՀՀ վարչապետի հետ Ամուլսարի հարցով ընթացող քննարկմանը, հանդիպման կեսից դուրս է եկել սրահից:
Լրագրողների հետ զրույցում նա ասաց.
«Վարչապետը երեսուն րոպե ներկայացնում էր գործընթացը, ներկայացնում էր, որ Կառավարությունը փորձ է արել իրավիճակը ճշտելու, սակայն զեկույցը ու փաստերը շուռ տված ներկայացրել է իբր եզրակացություն Քննչական կոմիտեի կողմից, որն իբր ապացուցւմ է, որ ռիսկերը կառավարելի են, շրջակա միջավայրի, Ջերմուկի վրա ազդեցություն չկա, բայց իրականում ճիշտ հակառակն է գրված»:
Շահնազարյանը նշեց՝ վարչապետի խոսքն իրեն չի համոզել, շեշտեց՝ բոլորը կարողանում են կարդալ ու իրավիճակը գնահատել, բացի այն, որ իրավական առումով մեր երկրում որոշողը ժողովուրդն է, ընդերքը պատկանում է ժողովրդին, գիտական ուսումնասիրությունը դեռ հիմք չէ որևէ գործողության դիմելու, բայց նույնիսկ գիտական ուսումնասիրությունը փորձ արվեց ներկայացնել հակառակը:

«Սա ինձ համար բռնություն է մեր հանդուրժողության, բանականության նկատմամբ, պետք է դա թույլ չտանք: Այն, ինչ ես լսեցի պարոն Փաշինյանից, ռացիոնալ չէր»,- ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր