Արդեն կան դիրքեր, որ հանձնվել են թուրքերին, 100 տոկոս 2 դիրք արդեն հանձնվել է,Կոթի գյուղում իրենց աշխարհազորայիններն են իջել          Տեսանյութ. Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց.Հանգիստ կանգնած էինք, եկել են մեծ ուժերով՝ խփելով, քարշ տալով՝ տեղափոխել են մեքենա       Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը    

19 օգոս 2019 16:48

Ի՞նչ է կատարվել Չինարիի ուղղությամբ. արբանյակային լուսանկարներ

Օրերս հայկական լրատվադաշտում տարբեր տեղեկություններ են շրջանառվում ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի առաջնագծային հատվածի մասին: Հաշվի առնելով թեմայի վերաբերյալ հետաքրքրությունը` «ՌազմԻնֆո»-ն ներկայացնում է այդ հատվածում դիրքային փոփոխությունները:

Դեռևս 2019թ. փետրվար-մարտ հատվածում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները առաջնագծի այդ հատվածում ձեռնարկում են ինժեներաշինարարական աշխատանքներ, ինչի արդյունքում բարելավում են մեր դիրքերը և բարձրացնում հակառակորդին խոցելու մեր հնարավորությունները:
Դրա մասին է վկայում արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը: Ստորև ներկայացված լուսանկարներից ակնհայտ է, որ հայկական կողմը կառուցել և ամրապնդել է միջդիրքային ճանապարհներ, ինչպես նաև առաջապահ դիրք:
Չինարի գյուղի հարակից հատվածը 2019-ի փետրվարին
 Չինարի գյուղի հարակից հատվածը 2019-ի մարտին
Դիրքային բարելավումները թեև չեն վերացնում Չինարի գյուղը ադրբեջանական գնդակոծությունների վտանգից, քանի որ ադրբեջանական բարձրադիր դիրքերը շարունակում են մնալ իրենց տեղում, սակայն բարձրացնում են գյուղը կրակի տակ պահող ադրբեջանական առաջապահ այդ դիրքերը խոցելու ու ճնշելու մեր հնարավորությունները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր