Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

21 օգոս 2019 11:25

Իրանի հետ համագործակցությունը Հայաստանին օգուտ չի բերի

Իրանի հետ համագործակցությունը ներկա պայմաններում, երբ Իրանը փորձում է սրել Արեւմուտքի հետ հակասությունները, իսկ Միացյալ Նահանգներն ավելացնում է ճնշումը Թեհրանի վրա, Հայաստանին որեւէ օգուտ չի բերի: «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում նշել է Մերձավոր Արեւելքի քաղաքականության Վաշինգտոնի ինստիտուտի վերլուծաբան Աննա Բորշեւսկայան: Նրա խոսքով, եթե նախկինում Միացյալ Նահանգները հաճախ աչք էր փակում այն փաստի վրա, որ Երեւանը չնայած Իրանի նկատմամբ ընդունված պատժամիջոցների, շարունակում է համագործակցել Թեհրանի հետ, ապա նախագահ Թրամփի Սպիտակ տունն այս հարցում անզիջելի է.
«Երբ Ջոն Բոլթոնը Հայաստան էր այցելել, նա որոշակի կտրուկ հայտարարություններ արեց, որոնք ազդանշում էին փոփոխություն քաղաքականության մեջ: Նա միանշանակ խոսել է այս հարցում ոչ այդքան հանդուրժող լինելու վերաբերյալ: Չմոռանանք, Իրանը ապակայունացնում է տարածաշրջանը, աջակցում ահաբեկչությանը: Միաժամանակ, Բոլթոնը նշել է, որ փոխարենը Հայաստանին Միացյալ Նահանգները պատրաստ կլինի զենք վաճառել»:
Անդրադառնալով Թեհրանի ու Վաշինգտոնի միջեւ սրացող հակասություններին, Բորշեւսկայան ընդգծել է, որ այնուամենայնիվ բացահայտ պատերազմ չի կանխատեսում.
«Իրանն այսօր փորձարկում է Միացյալ Նահանգների եւ Արեւմուտքի նյարդերը: Չեմ կարծում սակայն, որ Թրամփի վարչակազմը պատերազմ է ակնկալում: Բոլոր քայլերը վկայում են, որ Թրամփը նոր գործարքի է նախապատրաստվում»:
Այս շաբաթ հայտնի դարձավ, որ իրանական նավթակիրը հեռացավ Ջիբրալթարից այն բանից հետո, երբ տեղի իշխանությունները հրաժարվեցին բավարարել ԱՄՆ-ի իշխանությունների հարցումը՝ նավթակիրի առգրավման վերաբերյալ:
Թեհրանը հայտարարել է, որ պատրաստվում է ռազմանավեր ուղարկել, որպեսզի ուղեկցի իր նավթակիրը, որն ավելի քան 2 միլիոն բարել նավթ է տեղափոխում, 130 միլիոն դոլար արժողությամբ: Թեհրանում սակայն խուսափում են բացահայտել, թե որտեղ է ուղեւորվելու նավթակիրը: Ավելի վաղ նավթակիրը ձերբակալվել էր, քանի որ Ջիբրալթարի իշխանությունները հավատացած էին, որ այն նախապատրաստվում է նավթն առաքել Սիրիա, որն արգելված է Եվրամիության պատժամիջոցներով: Սակայն, նավթակիրն ազատեցին՝ Թեհրանից գրավոր հավաստիացում ստանալուց հետո, որտեղ իրանական կողմը երախավորում էր, որ նավթակիրը Սիրիա չի ուղեւորվելու:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր