Թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, սակայն ՀՀ-ի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային          էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք       Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել    

23 օգոս 2019 14:46

Ինչն է կաշկանդում Փաշինյանին` որոշել, որ հանքը չպետք է շահագործել.Ամուլսարի կոռուպցիոն կծիկն այսօր ևս գործում է

«Կանաչների միության» նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանն այսօր հրավիրված  ասուլիսում հայտարարեց, որ Ամուլսարի հանքի գործն առաջին օրից մինչ այսօր կոռուպցիայի կծիկ է:
«Հայտարարվեց, որ կոռուպցիոն կծիկ է, որից հետո և՛ Հայկ Մարտիրոսյանին, և՛ Հայկ Գրիգորյանին կանչեցին ԱԱԾ՝ հարցաքննության, ես կարող եմ ասել՝ հենց առաջին օրերից՝ 2005 թ-ից, երբ պետք է լիներ հողհատկացման որոշումը, ես մշտապես ներկա եմ եղել գործընթացին և կարող եմ ասել, որ առաջին օրից մինչ այսօր գործը կոռուպցիա է, դա կհամարեք կաշառակերություն, բարձրաստիճան պաշտոնայների կողմից  հովանավորչություն, թե ինչ, դրանից հարցի էությունը չի փոխվում»,-ասաց նա և նշեց, որ նախագիծը «Լիդիան Արմենիան» մտցրեց շրջանառության մեջ՝  ԱԱԾ-ի, ոստիկանության և նախարարությունների աջակցությամբ:
Սանասարյանը հայտարարեց, որ Վայքի, Եղեգնաձորի, Ջերմուկի տարածքներում ոստիկանության մեծ բազմություն կա, նրանք ավելանում են, բնակարաններ են վարձում, զորանոցներում են, քնում են ավտոբուսներում: «Ուշագրավ էր Օսիպյանի հայտարարությունը, որ այն ոստիկանները, որոնք անհրաժեշտության դեպքում ուժ չեն գործադրի, իրենք և իրենց վերադասերը կպատժվեն»,-ասաց նա:  
Նա նշեց, որ հանքարդյունաբերության ոլորտում կոռուպցիոն այնպիսի   մեխանիզմներ են ստեղծել, որ օրենքով պետական միջոցները՝ ժողովրդի  սեփականությունը, դառնում է առաձին ընտանիքներին շահույթ բերող օբյեկտ: «Եթե ժամանակին կար օրենք, որ մաքուր շահույթի 20 տոկոսը պետությանն էր, իսկ 80 տոկոսը՝ հանքատերինը, դա դարձրեցին 2 տոկոս, որը կոչվում է ռոյալթի հարկ՝ արքայական հարկ,  ինչը կեղծիք է»,-ասաց նա:
«Կանաչների միության» նախագահն առաձին-առաձին անդրադարձավ Քննչական կոմիտեի կողմից հրապարակված եզրակացությանն առ այն, որ հանքը որևէ վնաս չի կարող տալ և հայտարարեց, որ Նիկոլ  Փաշինյանին չի ներկայացվում իրականությունը և նրան սխալ են զեկուցում:
«Ամուլսարն այնպիսի հանգույցում է, որ որևէ ձևով հանքը շահագործելը վտանգ է, նույնիսկ ամենաբարձր  չափանիշները կիրառելու դեպքում: Մեր վարչապետին դարձնում են ծաղրի առարկա: Կարևոր չէ՝ վարչապետն է ասել, թե ով, որ ասում է, որ ոչ մի կաթիլ կեղտաջուր հանքից  դուրս չի գա: Սա երևակայությունից դուրս է, խնդիրը բացարձակապես չտիրապետողի հայտարարություն է, հետո եթե հասկանա, նա ինքը կկարմրի, և կհասկանա, թե ինչ սոսկալի վիճակի մեջ են դրել իրեն: Ես ասում եմ՝ ՀՀ-ի անվտանգության ծառայությունները պետք է կարողանան պարզել, թե  կառավարության համակարգում այդ ովքե՞ր են տեղավորվել, որ վարչապետին այդպիսի տեղեկություն են տալիս և նաև թույլ են տալիս, որ նման բան ասի»,-ասաց նա և հավելեց, որ սա դիվերսիա է հայոց պետականության դեմ:
 «Կա  չափավոր, տանելի վնասներ, բայց Ամուլսարը հետևյալն է՝ Արփա և Որոտան գետերը տարեկան շուրջ 1,5 մլրդ ջուր է հոսում, մենք մեր հաշվեկշռից կորցնում ենք դա, և Լիդիանն էլ չի թաքցնում, որ բացի այս տարածքներից  աղտոտվելու են անհամենատ ավելի մեծ տարածքներ, այսինքն՝ փոքրանալու է ՀՀ բնակչության կենսատարածքը և, մեծ է հավանականությունը, որ կաղտոտեն նաև Սևանը»,-ասաց նա և նշեց, որ կան վճարներ, որոնք կարող են արդարացնել, բայց կան նաև այնպիսի փոխհատուցում, որը ոչ մի դեպքում չի արդացվի:
Հարցին, թե ինչն է  կաշկանդում Նիկոլ Փաշինյանին որոշում կայացնելու, որ Ամուլսարը չպետք է շահագործել, Հակոբ Սանասարյանը պատասխանեց. «Այդ հարցը պետք է տալ կարդինալին՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: Ամուլսարի կոռուպցիոն կծիկն ինչպես ստեղծվել և գործել է Քոչարյանի և Սարգսյանի օրոք, առանց որևէ փոփոխությունների այսօր ևս գործում է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր