Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

24 օգոս 2019 10:40

«Հաշվեհարդա՞ր». Վովային այցելությունը՝ աշխատանքից զրկվելու պատճառ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը 3-4 օր առաջ պաշտոնից ազատել է Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանման ղեկավար, «հայերեն» ասած՝ ՄՌՈՒ-ի պետ Արմեն Դավթյանին, թեև ձևակերպվել է՝ «իր դիմումի» համաձայն։


Դավթյանի հետ մեզ չհաջողվեց խոսել, երկրում չէ։ Իսկ ՃՈ պետի տեղակալ Արթուր Տոնոյանը, ով համակարգում է այս ոլորտը, մեր հարցին, թե որն է Դավթյանի ազատման պատճառը, թերացե՞լ է աշխատանքում, ասաց․ «Չէ, չի թերացել, իր դիմումի հիման վրա ազատվել է աշխատանքից»։ Իսկ կարո՞ղ է ասել են, որ դիմում գրի։ Տոնոյանը դժվարացավ պատասխանել։
Մեզ հասած տեղեկություններով՝ Արմեն Դավթյանի ազատման պատճառն այն է, որ նա իր երկու կոլեգաների՝ Սուրեն Խուդոյանի և Լևոն Բեգոյանի հետ այցելել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, Սևանի ափին գտնվող նրա առանձնատանը քեֆ են արել, շփվել, ինչը նոր իշխանություններին դուր չի եկել, և հենց դա էլ դարձել է նրանց՝ աշխատանքից ազատման, ավելի պարզ ասած՝ «հաշվեհարդարի» պատճառը։


Արդյունքում «իր դիմումի հիման վրա» աշխատանքից ազատվել է Արմեն Դավթյանը, «նույն հիմքով»՝ նաև ոստիկանության ՊՊԳՎ կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի հրամանատար Սուրեն Խուդոյանը։
Ոստիկանության լրատվականից մեզ ասացին, որ Խուդոյանն աշխատանքից ազատվել է օգոստոսի 13-ին՝ «դիմում է գրել և երկարամյա ծառայությամբ գնացել է թոշակի»։ Իսկ Վովա Գասպարյանին այցելած եռյակի մյուս անդամին՝ Լևոն Բեգոյանին, որը Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետն էր, ազատել էին մոտ 2 շաբաթ առաջ՝ օգոստոսի 7-ին։ Մենք չկարողացանք պարզել՝ Վալերի Օսիպյա՞նն է հաշվեհարդար տեսել այս անձանց հետ, թե՞ սա եղել է Նիկոլ Փաշինյանի գիտությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր