Կրասնոդարում ավտովթարի զոհերը Հայաստանի քաղաքացիներ են

Գործակալությունը մանրամասնում է, որ մինիվենի 9-ամյա ուղեւորուհին, որը եւս Հայաստանի քաղաքացի է, տեղափոխվել է Արմավիրի քաղաքային հիվանդանոց:
Ըստ տեղեկությունների՝ վթարից զոհված 81-ամյա ուղեւորը Մարգուշ Հովհաննիսյանն է, որ երկար տարիներ ուսուցչուհի է աշխատել Զորական գյուղի դպրոցում։
Ոստիկանության աշխատակիցները պարզում են դեպքի հանգամանքները:
Ավտովթարը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին, ժամը 17.40-ի շրջանում «Կավկազ» դաշնային ավտոճանապարհի 172-րդ կիլոմետրում՝ Զավետնի գյուղի մոտ:
Ավելի վաղ «Կուբանսկիե նովոստի»-ն հաղորդել էր, որ Արմավիրի մերձակայքում միմյանց են բախվել Nissan Qashqai քրոսովերն ու Opel Zafira մինիվենը: Վթարի հետեւանքով զոհվել է 4 մարդ՝ երկու ավտոմեքենաների վարորդներն ու մինիվենի երկու կին ուղեւորները: