Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

27 օգոս 2019 12:33

Տեսանյութ. Ովքեր են պատվիրել Մասիվցի Անդիկի սպանությունը. Բացառիկ մանրամասներ

Հուլիսի 22-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ բացահայտվել է «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանության դեպքը: Սակայն նախաքննական մարմինը չէր հայտնել ամենագլխավորի մասին, թե ովքեր են պատվիրատուները: «Ժողովուրդ» օրաթերթին «օրենքով գողի» սպանության պատվիրատուների մասին մանրամասներ են հայտնի դարձել:

Այսպիսով, օգոստոս 22-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ պարզվել է Անդրանիկ Հարությունյանին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք պատճառել է ՌԴ Գրոզնի շրջանի 32-ամյա մի բնակիչ:
«Ժողովուրդ» օրաթերթին սպանության պատվիրատուներից մանրամասներ են հայտնի դարձել: Հիշեցնենք, որ դեռ այս տավա հուլիսի 19-ին գրել էինք, որ իրավապահները սպանության մի վարկած են քննում: Մասնավորապես այն, որ այս տարի Մասիվի եւ Կենտրոնի երիտասարդների միջեւ վիճաբանություն է եղել, որը վերածվել է լուրջ ծեծկռտուքի:

Մասիվի երիտասարդները խնդիրը լուծելու համար դիմել են «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանին, որն էլ խառնվելով երկու խմբերի բաժանված երխտասարդների կռվին` «մի լավ դաս է տվել» Մասիվի տղաներին «նեղացնողներին»:
Արդյունքում մոտ երկու ամիս իրավապահների կողմից տարվող քննությամբ, ինչպես նաեւ ձեռք բերված տեղեկությունների եւ ապացույցների հիման վրա, իրավապահները հանգել են եզրակացության, որ հենց այս դեպքն էլ եղել է պատճառ, որ Անդրանիկ Հարությունյանին սպանեն: Մասնավորապես, Մասիվի եւ Կենտրոնի երիտասարդների միջեւ առաջացած տարաձայնության ժամանակ երբ մասիվցիները խնդրել են իրենց օգնության հասնի օրենքով օրենքով Գող Անդրանիկ Հարությունյանը: Վերջինս Կենտրոնի երկրապահ կամավորական միության նախկին պետերից երկու հոգու ապտակել է:
Հիմա, պարզվում է, նախկին ԵԿՄ անդամները ապտակը կուլ չեն տվել եւ որոշել են պատասխան հարձակմամբ հարցերը լուծել: Եւ, ըստ նախնական վարկածի, նրաք էլ կազմակերպել են Անդրանիկ Հարությունյանի սպանությունը:

Նկատենք, որ իրավապահները պատվիրատուների անունները եւ գործողությունների մասին բավարար տեղեկություններ ունեն, սակայն դեռեւս կոնկրետ քայլերի չեն դիմում՝ սպասելով գործով ձերբակալված 50-ամյա օժանդակողի ցուցմունքին: Վերջինս էլ, ըստ ժողովուրդ օրաթերթի տեղեկություննեի, դեռ ցուցմունք չի տալիս:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր