Մասիվցի Անդիկի սպանության գործով խուզարկել են քրեական հեղինակություն Կանեւոսկոյի բնակարանը
![](https://www.armtimes.com/static/article/16/69/21/166921.jpg)
Կանևսկոյի պաշտպան Վարդուհի Էլբակյանը հայտնեց, որ իր վստահորդի բնակարանը խուզարկել են Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ: Էլբակյանը տեղեկացրեց, որ դատարանի որոշման մեջ նշվել է, որ Հարությունովի բնակության վայրում կարող են պահված լինել ապօրինի կերպով ձեռք բերված զենք եւ ռազմամթերք: Փաստաբանը նշեց, որ բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է Կանեւսկոյի ազգականի օրինական զենքերը: Խուզարկությունից հետո Արտյոմ Կանեւսկոյը հրավիրվել է ոստիկանության 6-րդ վարչություն, որտեղ բացատրություն է տվել: Նշեք, որ Մասիվցի Անդիկի սպանության գործի շրջանակում խուզարկել էին մի շարք «օրենքով գողերի» և քրեական հեղինակությունների բնակարաններ: