Ճապոնիայում 16 րոպեի ընթացքում տեղի է ունեցել չորս երկրաշարժ          Տեսանյութ․Սուրբ Ծնունդը հոգեպես վերափոխվելու, մեր ուխտն առ Աստված նորոգելու գեղեցիկ առիթ է․ Ճրագալույցի Պատարագ՝ Մայր Տաճարում       Վեհափառ Հայրապետը կորոշի՝ ինչպես վարվել 10 եպիսկոպոսների հետ    

28 օգոս 2019 13:05

Սրտնեղել են Զոհրաբ Մնացականյանի խոսքից ու սպառնում են.Ադրբեջանի «համբերությունն անսահման չէ»

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հերթական ռազմատենչ հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթին, մասնավորապես՝ նրա հայտարարությանը, որ Ադրբեջանը սպառնալիք է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյությանը: Մնացականյանն ընդգծել էր տեղի բնակիչների ինքնորոշման իրավունքը:

«Հայաստանը պետք է կողմնորոշվի՝ նրանք խաղաղությո՞ւն են ուզում, թե՞ էսկալացիա»,- նշում է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ միաժամանակ հայտարարելով, թե տպավորություն է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը գիտակցաբար իրավիճակը սրում է, ոչ թե ձգտում խնդրի կարգավորման հասնել:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Ադրբեջանի «համբերությունն անսահման չէ», և որ նրանք երբեք չեն հաշտվի ներկայիս ստատուս քվոյի հետ:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր