Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, հիմնական ապացույցների ոչնչացում, անպատժելիություն․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին          Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է       Հուսամ՝ սահմանագծման այդ սյունը նույն հետևանքը չի թողնելու , ինչ անցակետն է թողել.Մի մոռացեք, Ալիևը հրապարակայնորեն հայտարարեց, որ «ՀՀ-ն Ադրբեջանի ու Թուրքիայի հավերժական թշնամին է»    

02 սեպ 2019 15:00

Բալասանյանը խառնում է աշխարհի կողմերը եւ թիրախավորում Երեւանին.5-րդ շարասյան խոսափողի վերածված դավաճան է

ՀՀ-ում գործող իշխանության թուլության եւ թողտվության հետեւանքով ձեւավորված 5-րդ շարասյունը հետզհետե էլ ավելի է լկտիանում. դրա ստեփանակերտյան մասնաճյուղի առավել օդիոզ ներկայացուցիչներից Վիտալի Բալասանյանը ստանձնել է հայության եւ ՀՀ-ի (Արցախը ներառյալ) դեմ հայտարարված հիբրիդային պատերազմում ամենասուր եւ սադրիչ հայտարարություններով իրավիճակն ապակայունացնող ավանգարդի դավաճանական դերը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» արցախյան կուսակցության քարտուղարությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ինչպես նախկինում, բայց արդեն շատ ավելի սուր եւ կտրուկ տոնայնությամբ ու բառապաշարով, վերջինս փորձում է Արցախում ներկայումս անցկացվող ՏԻՄ եւ գարնանը նախատեսված նախագահական ու խորհրդարանական ընտրությունների գործընթացը մեկուսացնել Երեւանի աջակցությունից ու մասնակցությունից՝ այդ նպատակով փաստացի օգտագործելով ոչ միայն Արցախը որպես ՀՀ-ից միանգամայն անկախ ներկայացնող, այլեւ ՀՀ-ին հակադրող հռետորաբանություն։


Բնավ պատահական չէ, որ Վիտալի Բալասանյանը խառնում է աշխարհի կողմերը եւ Բաքվի ուղղությամբ հոխորտալու փոխարեն թիրախավորում է հակառակ կողմում գտնվող Երեւանին։ ՀՀ-ի (Արցախը ներառյալ) դեմ 5-րդ շարասյան եւ նրա կրեմլյան տերերի խոստացած այսպես կոչված թեժ աշնան՝ դեռեւս ամբողջությամբ չբացահայտված, բայց ընդհանուր առմամբ ենթադրելի ազգադավ պլանին համապատասխան բոլոր հնարավոր տարբերակներով ակտիվացող հակաքարոզչության նոր ալիքի վրա Վիտալի Բալասանյանի սադրիչ հայտարարությունները կոչված են մոբիլիզացնելու դավաճաններին եւ պառակտելու մեր մոլորված հայրենակիցներին։
Արցախում առկա իրավիճակին քիչ ծանոթ կամ անծանոթ մեր հայրենակիցներին կոչ ենք անում անտեսել նման սադրիչ ու պառակտիչ հայտարարությունները։ Վիտալի Բալասանյանի նմանները մերժված են Արցախում եւ երեւանյան նախորդ հանցավոր ռեժիմի ներկայացուցիչների հետեւից շուտով հայտնվելու են պատմության աղբանոցում, ինչպես նաեւ ամենախիստ կերպով պատասխանատվության են ենթարկվելու իրենց կատարած դավաճանության եւ ոճրագործությունների համար։
ՀՀ իշխանություններին կոչ ենք անում արդյունավետ միջոցներ ձեռնարկել ավարտական փուլին մոտեցող ռեւանշը կանխելու եւ, մասնավորապես՝ Վիտալի Բալասանյանի նմաններին չեզոքացնելու ուղղությամբ։ Իրադարձությունների զարգացման միտումները հուշում են, որ թե՛ Երեւանում եւ թե՛ Ստեփանակերտում հնարավոր են ռեւանշի փորձեր եւ ցնցումներ։ Ուստի, նկատի ունենալով նաեւ մինչ օրս 5-րդ շարասյան նկատմամբ ՀՀ իշխանությունների ցուցաբերած պարտվողական վարքագիծը, բոլոր ազգային ուժերը պարտավոր են հույսը իրենց վրա դնելով համախմբվել ռեւանշը չեզոքացնելու եւ Միացյալ Հայաստանը անշրջելի դարձնելու համար։ Մե՛նք ենք տերը մեր երկրի»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր