Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

09 հոկ 2019 15:13

Բալասանյանը 5-րդ շարասյան ազգային դավաճանություն կատարած մաֆիայի, հանցավոր համագործակցության անդամ է

«Սասնա Ծռեր» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ որևէ մեկին ահաբեկելու և մարտական թև ստեղծելու ցանկություն չունի։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանը։ Նշենք, որ նման մտահոգություն էր հայտնել Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Վերջինս երեկ լրատվականներից մեկի հետ հարցազրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը «Սասնա Ծռեր» կուսակցության երկու անդամների հետ ու ասել.
«Նիկոլ Փաշինյանը փորձում է ահաբեկել բոլորին, ինչու ոչ նաև ինձ, և իմ նմաններին, որ տեսեք մենք ունենք մարտական թև, կարող եմ հրաման տալ և «Սասնա Ծռերը» կամ մնացածը ձեր հարցերը ֆիզիկապես լուծեն։ Լուր տամ բոլորին, մանավանդ Փաշինյանին և «Սասնա Ծռերին» թող չփորձեն նմանատիպ խոսակցություններ ծավալել կամ քննարկել՝ րոպե առաջ պատասխան են տալու։ Ցռան Վերգոյի տպավորությունը Փաշինյանն ու իր կողմնակիցներն են, մենք ճանապարհ անցած մարդիկ ենք»։
«Վիտալի Բալասանյանը 5-րդ շարասյան ժողովրդի իշխանությունը յուրացրած, ժողովրդին ցեղասպանության ենթարկած, ազգային դավաճանություն կատարած մաֆիայի, հանցավոր համագործակցության անդամ է և նրա խոսնակն է, ներկայացրել է այդ մաֆիայի 5-րդ շարասյան տեսակետները»,-ասաց Վարուժան Ավետիսյանը։
Կուսակցության անդամը նշեց, որ իր հայտարարությունում Բալասանյանն ուղիղ ձևով սպառնացել է ոչնչացնել ՀՀ իշխանության, «Սասնա Ծռերի» կուսակցության ներկայացուցիչներին և նաև, իր խոսքով ասած, ՀՀ հպարտ քաղաքացիներին։
«Նա իր այդ կեղծ, անհեթեթ պնդումներն արել է իր սպառնալիքներն, իբր, արդարացնելու նպատակով, հարկավ ծանրագույն հանցագործությունների նախապատրաստությունն որևէ արդարացում չունի։ Նա նման հայտարարությամբ է հանդես եկել՝ իրականացնելով 5-րդ շարասյան ռևանշիստական պլանը»,-ասաց «Սասնա Ծռեր» կուսակցության վարչության անդամն ու ավելացրեց, որ 5-րդ շարասյունն որոշել է սպառնալիքներով հանդես գալ, իսկ հաջորդ քայլը կլինի սպառնալիքների իրականացումը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր