Խելահեղ երաժշտության ներքո «մերկապարուհի» ռոբոտները ելույթ են ունեցել գիշերային ակումբում (ֆոտո)

Ռոբոտները ստեղծվել են պլաստմասե մանեկենների և մետաղական կտորների միավորումից։ Նշվում է, որ պարող ռոբոտները մոտ մեկ ամիս ելույթ կունենան 10 այլ պարողների հետ միասին։
Այս խելահեղ մտքի հեղինակը բրիտանացի արվեստագետ Ջայլս Ուոքերն է։ Գիշերային ակումբի տեր Լորեն Ռուն ասել է, որ գուցե որոշ մարդիկ ռոբոտներին «բավականին գրավիչ» համարեն, այնուամենայնիվ, նրանց գլխավոր նպատակն է «ըստ արժանվույն» գնահատել ռոբոտների և արհեստական բանականության կարողությունները։
Ակումբի Լեքսի անունով պարուհին համոզված է, որ ռոբոտները երբեք չեն կարող փոխարինել իրական մերկապարուհիներին։
«Իմ աշխատանքն ավելի արտիստիկ և գեղեցիկ է, իսկ ռոբոտներին դա կրկնել չի հաջողվի»,- ասել է նա։


