Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

04 սեպ 2019 13:01

Աշակերտների համար երբ կլինեն աշնանային արձակուրդները

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ստորագրել է 405-Ն հրամանը, որի 13, 14 և 15 կետերով հաստատել է հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության արձակուրդի օրերը: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից:

Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2019թ. հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 3-ը ներառյալ:
Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2019թ. հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը ներառյալ:
Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2019թ. հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը ներառյալ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր