Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

04 սեպ 2019 18:05

Տեսանյութ.ՍԴ որոշումը չկատարելը քրեորեն հետապնդելի արարք է. Եթե ՍԴ-ն արձանագրում է, որ խախտվել է անձնական ազատության իրավունքը, ուրեմն ազատազրկումը չի կարող լինել իրավաչափ

Րոպեներ առաջ Սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի գործով որոշումը, որով վիճարկվում էր Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի / Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները/ և 135-րդ հոդվածի / Խափանման միջոց կիրառելու հիմքերը/ 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը։
Որոշումը հրապարակեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որը նշեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը հակասում է ՀՀ Սահմանադրությանը։
Լրագրողների հետ ճեպազրույցում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը հայտարարեց, որ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը 135-րդ հոդվածից առանձին չի կարող դիտարկվել։
«Կալանավորումը, որը կիրառվել է 2-րդ նախագահի նկատմամբ մի քանի անգամ, խախտել է նրա անձնական ազատության իրավունքը։ 135-րդ հոդվածով կալանք չի կարող կիրառվել, դա ես չեմ ասում դա տարիներ առաջ ասել է Վճռաբեկ դատարանը։ Եթե ՍԴ-ն արձանագրում է, որ խախտվել է անձնական ազատության իրավունքը, նշանակում է ազատազրկումը չի կարող լինել իրավաչափ»,-ասաց Արամ Վարդեւանյանը՝ հավելելով, որ ՍԴ որոշումը չկատարելը քրեորեն հետապնդելի արարք է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր