Տեսանյութ.Ուսանողները պայքար են սկսում          Ադրբեջանը հող է նախապատրաստում ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարցը օրակարգ բերելու համար       4 գյուղերը հանդիսացել և ներկայումս հանդիսանում են ՀՀ ինքնիշխան տարածք.թշնամուն է հանձնվել ՀՀ ինքնիշխան տարածքը` ՀՀ քր. օրենսգրքի 421 և 418 հոդվածների հատկանիշներով    

05 սեպ 2019 11:57

Թուրքիայում ուկրաինուհուն սպանել են սեքսի ժամանակ

Թուրքիայում Ուկրաինայի քաղաքացուհի է սպանվել, այն ժամանակ, երբ նա համաձայնել է տեղացիներից մեկի հետ գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալ։ Այս մասին հաղորդում է Haberturk-ը։

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի լույս 3-ի գիշերը Անթալիայում։ Տեղի բնակիչներն ու տաքսու վարորդները դիմել են իրավապահ մարմիններին՝ հայտնելով, որ կինն ու տղամարդն աղմկում են։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները գտել են մահացած կնոջը, որը, ինչպես պարզվել է,  Ուկրաինայի 42-ամյա քաղաքացուհի Յուլյա Բիլեհուբն է։
Ոստիկանությունը նրա սպանության կասկածանքով բերման է ենթարկել Թուրքիայի քաղաքացու։ Նրա մոտ գտել են մահացածի ժամացույցը, օղերն ու մատանիները։
Պարզվել է, որ կինը տղամարդու հետ ալկոհոլ է օգտագործել, որից հետո համաձայնել է գումարի դիմաց սեքսով զբաղվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր