Դատարանի որոշման հիման վրա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման          ՀԱԿ-ը «Ուժեղ Հայաստան»-ի հետ շատ լուրջ բանակցություններ է վարել, շատ մոտ էինք դաշինքի կնքմանը, հետո տեղի ունեցավ շրջադարձ       Հզոր ցիկլոնը Հայաստանի վրա պտտվելու է մինչև ապրիլի 13-ը, ապրիլի 15-ից տաք օդային հոսանքներն իրենց հետ կբերեն օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում    

06 սեպ 2019 14:40

74-ամյա կինը երկվորյակ է լույս աշխարհ բերել.57 տարի սպասել են երեխայի

Հնդկաստանի Անդհրա-Պրադեշ նահանգի 74-ամյա բնակչուհին, ով հղիացել է արհեստական բեղմնավորման մեթոդով, 2 աղջիկ է լույս աշխարհ բերել, գրում է Hindustan Times-ը:
Հիվանդանոցում նշում են, որ կինը երեխաներին լույս աշխարհ է բերել կեսարյան հատման միջոցով:
Մոր և երեխաների վիճակը գնահատվում է դրական, սակայն կինը երեխաներին կաթով չի կերակրի. նրանք կաթ կստանան դոնորական բանկից:

Կինը և նրա 80-ամյա ամուսինը համատեղ ապրում են 1962 թ-ից: Վերջին 57 տարվա ընթացքում նրանք փորձել են երեխա ունենալ, սակայն դա հաջողվել է միայն հիմա:












Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր