Սկզբում դու բռնում ես, հետո քեզ են բռնում.«Ես մենակ չեմ»–ը կամաց–կամաց դառնալու է «Ես մենակ եմ»
Եթե հացի («տնտեսական հեղափոխության») հարցը չեն կարողանում լուծել, ապա բնական է, որ պետք է տեսարաններ (քրեական հետապնդումներ, դատավարություններ, բռնոցիներ, մասկի–շոուներ և այլն) ապահովեն։
Երբ իշխանությունը միացնում է ռեպրեսիվ ապարատը, նշանակում է՝ թույլ է զգում իրեն ու շատ վախեցած։Վախը տրանսֆորմացվում է ագրեսիայի։Ագրեսիան՝ անկանոն շարժումների։
Պաշտպանյալը շուտով սկսելու է կասկածել բոլորին, այդ թվում...
«Ես մենակ չեմ»–ը կամաց–կամաց դառնալու է «Ես մենակ եմ», որից հետո կլինի վերջնական քայքայում։ Խնդիրն այն է, որ անձի քայքայումը չդառնա պետության քայքայում։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից