Բելառուսին նախանձում են. ինչ-որ մեկը հիվանդանա՝ կբուժենք, մի անհանգստացեք

«Աշխարհում միակ երկիրը, որն այդ ուղով գնաց։ Ճիշտ է՝ տհաճ հետևանքներ էլ ունեցանք։ Տեսնում եք՝ զորահանդեսը լավագույն կերպով չանցկացրինք»,- գործարանի աշխատակիցներին հայտարարել է Լուկաշենկոն և կոչ արել նրանց չանհանգստանալ վարակման վտանգի մասին։
«Ինչ-որ մեկը հիվանդանա՝ կբուժենք։ Կբուժենք։ Մի անհանգստացեք այդ մասին։ Կարողանում ենք դա անել, հատկապես, երբ խոսում ենք այդ վիրուսի մասին։ Կամաց-կամաց դուրս ենք գալիս այդ ամենի տակից։ Աստծո կամքով, եթե այդպես լինի, ամբողջ աշխարհին կասենք՝ գնացե՛ք, սովորե՛ք»,- հայտարարել է Լուկաշենկոն։