Հաստ աղիի քաղցկեղի գլխավոր նշանները          Տեսանյութ. Երասխով շեղվում է ավելի խոշոր պլան. Արթուր Այվազյան       Կորոնավիրուսի համավարակի պատճառը գլոբալ տաքացումն է, որը պայմանավորված է մարդկության ագահությամբ    

23 սեպ 2019 10:18

Վանեցյանի արածն անարգանք է ուսադիրների և Զինված ուժերի նկատմամբ.Նիկոլ Փաշինյան

Պարոն Վանեցյանը իր հայտարարության մեջ խոսել էր սպայի պատվի մասին, եւ այն, որ ինքը դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, հայտարարություն է անում, ըստ էության, իր գերագույն հրամանատարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին՝ չկա։ Այս մասին այսօր Լոս Անջելեսում Կալիֆորնիայի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով լրագրողին հարցին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողը, մասնավորապես, նշեց, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունից հետո վարչապետը կոռուպցիայի դեմ պայքարի նոր փուլի մասին հայտարարեց, որին հաջորդեցին նոր քրեական գործեր, ըստ այդմ՝ կարելի՞ է ենթադրել, որ Վանեցյանը խչընդոտում էր այդ պայքարին։

«Պարոն Վանեցյանը իր հայտարարության մեջ խոսել էր սպայի պատվի մասին, եւ այն, որ ինքը դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, հայտարարություն է անում, ըստ էության, իր գերագույն հրամանատարի դեմ, եւ լինելով վարչապետին ենթակա մարմնի ղեկավար՝ հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին՝ չկա։ Հասկանում եք, չէ՞ դա ինչ է նշանակում, դա մոտավորապես կարող է նմանվել․․․ ես, ի միջի այլոց, չեմ իմացել, որ Վանեցյանի հայտարարությունը ծառայության կայքում է տեղադրվել, հետո հանվել է, բա պիտի շարունակել մնա՞լ։ Ինձ թվացել էր, թե հրամանագիրը ստորագրվել է, նոր է եղել հայտարարությունը։ Սպան այդպիսի բան անի՞, դա գիտե՞ք ինչ է, դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը, որովհետեւ նման բան վերջին անգամ արել են 1991 թվականի պուտչիստները (պուտչ - պետության ղեկավարի, կառավարության բռնի փոփոխություն, որին որոշիչ մասնակցություն են ունեցել զինված ուժերը,- խմբ․)»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ համենայն դեպս, նոր Հայաստանի կառավարությունն այն կառավարությունը չէ, եւ Հայաստանը այն երկիրը չէ, որտեղ կարող է նման բան տեղի ունենալ, բայց դա ըստ նրա՝ անարգանք է ՀՀ Զինված ուժերի նկատմամբ, եւ ինքն ուրախ է, որ Հայաստանի հանրությունը այդ երեւույթին տվել է իր հստակ գնահատականը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր