Հայ ժողովրդի սոսկալի կոտորածը ժխտողը չպետք է դասեր տա Իսրայելին. Էրդողան, վերջ տուր ստերիդ

«Իսրայելի մասին ստեր տարածողը, սեփական երկրում քրդերին կոտորողը և հայ ժողովրդի սոսկալի կոտորածը ժխտողը, չի կարող և չպետք է դասեր տա Իսրայելին։ Էրդողան, վերջ տուր ստերիդ»։
***
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալիս անդրադարձել է նաև Արցախի հիմնախնդրին: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Ըստ թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության` Էրդողանը նշել է, որ աշխարհի արդար և խաղաղ ապագայի համար անհրաժեշտ է, որ Հարավային Կովկասը դադարի լինել աշխարհի խնդրահարույց տարածաշրջաններից մեկը:
Արցախի վերաբերյալ Էրդողանը մասնավորապես ասել է. «Անընդունելի է, որ Ադրբեջանի տարածք Լեռնային Ղարաբաղն ու նրա շրջակա տարածքները, հակառակ ընդունված որոշումների, շարունակեն մնալ օկուպացիայի մեջ»: