ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

25 սեպ 2019 18:00

Տեսանյութ. Ռուդոլֆ Խառատյանը՝ անկախության տոնին մեծ աղմուկ բարձրացրած իր բեմադրության մասին. Ի՞նչ էին խորհրդանշում պարողների զգեստները

Տեսանյութ. Ռուդոլֆ Խառատյանը՝ անկախության տոնին մեծ աղմուկ բարձրացրած իր բեմադրության մասին. Ի՞նչ էին խորհրդանշում պարողների զգեստներըՀայացք մամուլի ակումբում խորեոգրաֆ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը խոսեց ՀՀ անկախության օրվա համերգային ծրագրում տեղ գտած՝ մեծ աղմուկ հանած իր բեմադրություն, ինչպես նաև այսօր Հայաստանում բալետային արվեստի խնդիրների մասին:
 
Ռուդոլֆ Խառատյանը ներկայացրեց այն ծիսական խորհրդանշանները, որոնք ցուցադրվել էին սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության տոնին, Գյումրու Սև բերդում և բուռն քննարկումների առիթ դարձել. «Սեպտեմբերի 21-ին ինձ խնդրեցին, որ մի փոքր էքսկուրս լինի մեր պատմականի մեջ: Իմ ամբողջ բեմադրության իմաստը ցույց էր տալիս, թե մենք որտեղից ենք գալիս և ուր ենք գնալու: Պար չի եղել, եղել է ուղղակի ծես»:
 
Իսկ սոց ցանցերում բուռն քննարկումների առիթ դարձած, պարող տղամարդկանց կիսամերկ, երկարափեշ հագուստի դիտարկումը որպես միասեռականության քարոզչություն, Ռուդոլֆ Խառատյանը նման որակումներն ուղղակի անհեթեթություն համարեց. «Այսօր մարդիկ իրենց հարմար տուփերի մեջ են մտել և նորը չեն ցանկանում ընկալել: Սա նաև լավ առիթ է, որը կբացահայտի, թե արվեստի խնդիրներն ուր են տանում, որտեղից է գալիս մեր պատմությունը, մշակույթը և ուր է գնում: Սա ծես էր, որ պարային ժեստերի լեզով, սիմվոլների միջոցով են բացահայտվում։ Սիմվոլը՝ հոգևոր արժեքի արտահայտումն է։ Մարդիկ թող իմանան, որ այսօր դասական դարձած պարային ժեստերը առաջացել են ծիսական ժեստերից և այն ստեղծվել է հայկական լեռնաշխարհում։»։
 
Բեմադրիչը իր հետ բերել էր նաև հնագույն ժամանակների թագավորների քարակերտ ֆիգուրների պատկերներ, որոնց զգեստների նմանությամբ էին նաև բեմականացման զգեստները: 
 
Այն պնդմանը, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի «Զույգ արեգակներ» ներկայացումից հատված էր՝ Ռուդոլֆ Խառատյանը նշեց. «Հատված չէր՝ նույն գաղափարներն էին ու նույն զգեստները միայն»,-ասաց նա, հավելելով, որ  հայ ազգի առաքելությունը մշակութային դոնոր լինելն է, և այն պետք է իրագործվի նաև այսօր:
Ամբողջական ասուլիսը՝ Hayacq.com-ի տեսանյութում



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր