Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք          Իսրայելական ԱԹՍ-ները, որոնք ոչնչացվել են իրանական ՀՕՊ համակարգերից, արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքի՞ց       Ձեր երեխաների աչքերի մեջ ո՞նց եք նայում...Գնացեք սահմանների հարցը լուծեք.... առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը    

26 սեպ 2019 16:40

Ոչինչ չի փոխվել.Վերին Լարսում կուտակումները դեռ կան.հայ վարորդներին ստիպում են խոշոր տուգանքներ վճարել

Դեռևս 10 օր առաջ Վերին Լարս հասած հայկական բեռնատարներից շատերին մինչ այս պահը թույլ չեն տալիս անցնել ռուս–վրացական սահմանը։  Վերին Լարսում մնացած բեռնափոխադրող ընկերություններից մեկի տնօրեն Ռաֆիկ Հայրապետյանը հայտնեց, որ այս օրերին շատ քիչ մեքենաներ են բեռնվածության զննման գործընթացներն անցնելուց հետո հատել սահմանը։ Հիմնականում սահմանն անցել են այն բեռնատարները, որոնք բեռնված են եղել մինչև 15 տոննա կշռող բեռով։
«Եթե սկզբում պատճառաբանում էին, թե իբր մեր մեքենաները գերբեռնված են և առաջարկում էին տուգանք նշանակել, որը կարող էինք վճարել 8 օրվա ընթացքում, հիմա էլ ստիպում են տեղում վճարել 50.000 ռուբլի տուգանք։  Մեր բեռնատարները 10-23 տոննա քաշով  են բեռնված,  24–ից ավելի դեպքում նոր միայն համարվում է գերբեռնված։  Մեր վարորդները մեկ շաբաթից ավելի մնացել են սահմանին և հերթերն այդպես էլ չեն նվազում»,–ասաց նա։ Հայրապետյանը նշեց, որ խնդրի մասին դարձյալ իրազեկել են համապատասխան նախարարություններին, կառավարությանը, սակայն որևէ արձագանք չեն ստացել։ Ավելի վաղ հայտնել ենք, որ հազարից ավելի հայկական բեռնատարներ մնացել  են ռուս–վրացական սամանին գտնվող Վերին Լարսի անցակետում։ Բեռնատարների վարորդները նշում են, որ ռուսական կողմը արհեստական խոչընդոտներ է ստեղծում  հայկական բեռնատարների համար՝  մինչ  100.000 ռուբլու հասնող տուգանքներ նշանակելով։


Ավելի ուշ Էկանոմիկայի նախարարությունից պարզաբանեիցն, որ խնդիրը հիմնականում բեռների՝ սռնիների ծանրաբեռնվածության սահմանված նորմաների անհամապատասխանությունն է։ Նախարարությունից հավաստիացրել էին, որ Վերին Լարսի անցակետում գոյացած հերթերն աստիճանաբար նվազում են:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր