Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

22 ապր 2021 19:45

Թուրքերը բողոքում են՝ 4000-ից ավելի թուրքական բեռնատարներ են արգելափակվել , ինչու են հայերը, վրացիներն ու ռուսներն ազատ անցնում Լարսով

Ավելի քան 4 հազար թուրքական բեռնատարներ շաբաթներ շարունակ կանգնած են ռուս-վրացական սահմանի Կազբեգի-Վերին Լարս անցակետում: Ըստ վարորդների՝ իրենք ցանկանում են անցնել Ռուսաստանի սահմանը և գնալ Վրաստան, իսկ այնտեղից՝ Թուրքիա, բայց սահմանային անցակետում ռուս սպաները թույլ չեն տալիս անցնել թուրքական մեքենաներին, իսկ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի պետական գրանցումներով բեռնատարներն ազատորեն հատում են սահմանը:

Վարորդները բողոքում են, որ մոտ 75 կմ ձգվող խցանման մեջ 5 օրում միայն 4 կմ են կարողացել առաջ գնալ։

Թուրքական Dunya լրատվականը նաև իր դժգոհությունն է հայտնում, որ «եղբայր» ադրբեջանցիները թուրքերից հավելյալ գումարներ են վերցնում, իսկ այլ ազգերի նկատմամբ նման բան չեն անում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր