Սկսվել է Իրանի կողմից Իսրայելի հրթիռшկոծման երկրորդ ալիքը          Ժամը 20:00-ի դրությամբ ստացվել է ընտրություններին առնչվող 619 ահազանգ, կա 18 ձերբակալված       ՀՀ–ում ընտրություններին մասնակցել է 1 476 597 մարդ կամ ընտրողների 58.97 %–ը    

27 սեպ 2019 16:25

Տեսանյութ. Արցախի տանկային, հրթիռային զորքերը միացել են ռազմավարական զորավարժությանը

Արցախի պաշտպանության բանակի կայքում հրապարակվել են ռազմավարական զորավարժության ընթացքը ներկայացնող կադրեր, որոնցից հայտնի է դառնում, որ զորավարժությանը միացել են նաև տանկային, զրահատակնային, մոտոհրաձգային, հրթիռահրետանային ու հակաօդային զորքերը։

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը սեպտեմբերի 27-ին Արցախում այցելել է ռազմավարական զորավարժությանն ընդգրկված զորամասերից մեկի պահպանության տեղամաս։ Նրան ուղեկցել է Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը։
Գեներալները տեղում ծանոթացել են օպերատիվ-մարտավարական իրադրությանը, դիրքապահ անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին ու իրականացվող ինժեներա-ամրաշինական աշխատանքների ընթացքին, զրուցել են մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողների հետ:
Նույն օրը հարավային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկի հրամանատարական կետում ՊԲ հրամանատարն ու ՀՀ ԶՈւ ԳՇ պետի 1-ին տեղակալը մասնակցել են լսումների, որի ժամանակ քննարկվել են զորավարժությունների ընթացքին առնչվող հարցեր, ծանոթացել զորախաղերում արագ փոփոխվող իրադրության պայմաններում հրամանատարների կայացրած որոշումներին, ունկնդրել համապատասխան պաշտոնատար անձանց զեկույցներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր