Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

27 սեպ 2019 16:30

Բաքուն պատասխանել է. Փաշինյանը լիովին աղճատել է ղարաբաղյան հակամարտության քաղաքական, իրավական եւ պատմական ասպեկտները.տարածքային ամբողջականություն եւ վերջ

Բաքվում արձագանքել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին ՄԱԿ ամբիոնից։
Մեկնաբանելով ելույթի թեզիսները՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիեւն ասել է, որ Նիկոլ Փաշինյանը «լիովին աղճատել է ղարաբաղյան հակամարտության քաղաքական, իրավական եւ պատմական ասպեկտները»։


«Պատմական էքսկուրս» կատարելով եւ ներկայացնելով Ադրբեջանին Ղարաբաղի պատկանելության  «փաստարկների« հայտնի լրակազմը՝ Հաջիեւը հայտարարել է, որ «Հայաստանի հավակնությունները՝ «Հայաստանին միանալու» կամ «Լեռնային Ղարաբաղի «անկախության» ձեռքբերման առիթով, հակասում են uti possidetis միջազգային սկզբունքին, որով Ադրբեջանը հռչակել է անկախություն մինչեւ անխակության վերականգնումն առկա սահմաններում»։
Ինչպես ընդունված է, Հաջիեւը շեշտադրեց ՄԱԿ բանաձեւերը, հասկանալի է՝ չհիշատակելով այն մասին, որ Ադրբեջանն ինքն էլ չի կատարել դրանք։
«Մոռանալով» հայերի ու հայկականի հանդեպ բարբարոսության եւ վանդալիզմի բազմաթիվ փաստերի մասին՝ Հաջիեւը բարբաջում է ՄԱԿ կանոնադրության դրույթների մասին, որոնց համաձայն՝ «բոլոր պետությունները պետք է ձեռնպահ մնան ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից մեկ այլ պետության տարածքային ամբողջականության կամ ինքնիշխանության դեմ»։
Իհարկե, Հաջիեւը չի զլացել հայտարարել «ավելի քան միլիոն փախստականների» մասին, թեեւ ամենաանհամեստ հաշվարկներով թիվն ավելի քան երկու անգամ չափազանցված է։ «Փաշինյանն ասում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի համար ընդունելի բանաձեւի հիման վրա։ Հակամարտության կողմ են Հայաստանն ու Ադրբեջանը։ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանը ադրբեջանական եւ հայկական համայնքներ ունի։ Ադրբեջանի համար հակամարտության ընդունելի կարգավորումը հիմնված է ՄԱԿ Կանոնադրության, միջազգային իրավունքի վրա։ Դրա համար հայկական զորքերը պետք է դուրս բերվեն զավթված ադրբեջանական տարածքներից, ադրբեջանցի հարկադրյալ վերաբնակները պետք է վերադառնան հայրենի օջախներ, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը պետք է վերականգնվեն։ Պետք է սահմանվի ինքնորոշման որոշակի մոդել, որը կնախատեսի Լեռնային Ղարաբաղի շրջանի հայկական եւ ադրբեջանական համայնքների համատեղ բնակություն խաղաղության եւ անվտանգության պայմաններում։ Հակամարտության կարգավորման մոդել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից դուրս գոյություն չունի»,- ասվում է Հիքմեթ Հաջիեւի մեկնաբանությունում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր