Իրանը պլանավորում է «անվտանգության վճար» սահմանել Պարսից ծոցում նավերի համար          Բժշկական համալսարանի դիմաց մեքենան չզիջելու պատճառով հնչել են հայհոյանքներ, մասնակիցները միմյանց հարվածներ են հասցրել       Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում    

27 սեպ 2019 18:03

Տեսանյութ. Եթե Վանեցյանը համարձակվի ինչ-որ գաղտնիքներ բացահայտել, դրանով միայն կարագացնի, որպեսզի իշխանությունը շատ արագ քայլեր կատարի ճիշտ ուղղությամբ

Տեսանյութ. Եթե Վանեցյանը համարձակվի ինչ-որ գաղտնիքներ բացահայտել, դրանով միայն կարագացնի, որպեսզի իշխանությունը շատ արագ քայլեր կատարի ճիշտ ուղղությամբՍեպտեմբերի 27-ին, Հայացք մամուլի ակումբում «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանը խոսեց Ներքին և արտաքին քաղաքականություն և Արցախյան հիմնահարցի շուրջ:
 
Անդրադառնալով Մարտի 1-ի գործընթացին Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ այն  դանդաղ է ընթանում և շատ վտանգավոր է. «Ես Փաշինյանին ասել էի, որ այսպես եթե շարունակվի արյուն կհեղվի: Դժբախտաբար մենք այդպիսի դեպքի ականատես եղանք: Հայկ Հարությունյանի սպանությունը կամ ինքնասպանությունը պետք է հասկանանք՝ ո՞ւմ էր ձեռնտու։ Պարզ է, որ դա ձեռնտու էր միայն ոճրագործ խմբին, որը տարիներ շարունակ կեղեքել է մեր ժողովրդին: Ձեռնտու էր հինգերորդ շարասյանը»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
 
Ժիրայր ՍԷֆիլյանի կարծիքով՝ հիմա շատ կարևոր ժամանակահատված է կատարելու այնպիսի գործողություններ, որոնք նախորդ 25-30 տարիներին չեն կատարվել. «Այս ծանր բեռը ընկել է Նիկոլ Փաշինյանի ուսերին, բայց նա մենակ չէ, մենք գործող իշխանության կողքին ենք լինելու և թույլ չենք տալու հների վերադարձը»:
 
«Եթե Արթուր Վանեցյանը համարձակվի ինչ-որ գաղտնիքներ բացահայտել, ես միայն ուրախ կլինեմ, քանի որ դրանով միայն կարագացնի, որպեսզի գործող իշխանությունը շատ ավելի արագ քայլեր կատարի ճիշտ ուղղությամբ։ Թող համարձակվեն այդ բացահայտումներն անեն»,- ասաց Ժիրայր Սէֆիլյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, թե ինչ կլինի, եթե հանկարծ ինքը սկսի խոսել՝ առանց հետևանքների մասին մտածելու, ինչպես անում է վարչապետը։
 
Ըստ բանախոսի, այսօր արդեն կան Պաշտպանության նախարարներ, որոնց նկատմամբ քրեական գործ է հարուցվել, որոնք փախուստի մեջ են՝ Ռուսաստանում և Միացյալ Նահանգներում։
 
Ժիրայր Սեֆիլյանը կոչ արեց, որպեսզի Նիկոլ Փաշինյանն օր առաջ ղեկն իր ձեռքը վերցնի, որից հետո «ո՛չ վանեցյանները, ո՛չ ԱԱԾ-ները ոչինչ չեն կարող անել»։
Ամբողջական ասուլիսը՝ Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր