Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն          Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի       Թող զենք տան,մենք մեր հողը կպահենք.Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի    

30 սեպ 2019 14:53

«Վնգստացող» դատավորների մասին հարցի հեղինակը գործող կառավարության առաջին դեմքն է

Հարցեր հնչեցնելը Հայաստանում քրեորեն հետապնդելի արարք չէ: Հարցի հեղինակը, ըստ էության, գործող կառավարության առաջին դեմքն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի կալանավորմանը: Նարեկ Մութաֆյանը, դիմելով Մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին, հարցրել էր՝ Դանիբեկյանը կա՞ «վնգստացող դատավորների ցանկում»:


«Եթե դու դատավորներին անվանում ես շներ, և ասում ես, որ շները տերեր են ման գալիս և վնգստում են այստեղ կամ այնտեղ, արդեն ինքդ ես դատավորների նկատմամբ ցուցաբերում անհարգալից վերաբերմունք: Երիտասարդների կողմից դատավորին ուղղված հարցը պետք է դիտարկենք այդ համատեքստում»,-ասաց Զարուհի Փոստանջյանը՝ մեջբերելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:
Փաստաբանի կարծիքով՝ խտրական է վերաբերմունքը այն քաղաքացիների նկատմամբ, որոնք ունեն տարբերվող կարծիք գործող իշխանությունների կարծիքից, նաև՝ անհանդուրժողականության խոսքը և բռնության կոչերը այս մեկուկես տարվա ընթացքում հեղեղել են ամբողջ մեդիա դաշտը և հնչում են ամենաբարձր ամբիոններից:

«Հասարակությանը չի կարելի բաժանել այս կամ այն մասի: Եթե իրապես դու կառավարություն ես և ներկայացնում ես հասարակության բոլոր շերտերին, հատկապես՝ եթե մեծամասնություն ես, պետք է ստանձնես նաև այն պարտականությունը, որ դու կառավարություն ես ներկայացնում բոլոր քաղաքացիների համար: Դու լիազորված ես ներկայացնել բոլորի իրավունքները և շահերը, ոչ թե միայն «սպիտակների»»,-մեկնաբանեց Փոստանջյանը:
Վերջինս անդրադարձավ նաև ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նշելով.
«Այս իրավիճակը կարող է վաղ թե ուշ իր արտացոլումն ունենալ նաև եվրոպական կառույցներում, որովհետև այսպիսի նախագիծ ներկայացնելը, որով դատավորներին, փաստացի, փորձում են կաշառել, որպեսզի նրանք գնան թոշակի, անօրինական է: Նմանատիպ կոպիտ սխալների արձագանքը ստանալու է մեր պետությունը, և դա մեզ վրա ծանր ու թանկ է նստելու»,-ասաց նա:
Փոստանջյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե կա՞ Հայաստանում մի դատավոր, որ կարող է իրեն չլսել: «Սա նշանակում է, որ կառավարության ներկայացուցիչը կարող է դատավորներին ցուցումներ տալ: Մենք լսել ենք նաեւ հեռախոսազրույցները, որտեղ կա արտահայտություն՝ դատավորին ասել ենք՝ ուզես, չուզես կալանքը պիտի տաս: Սա միջամտություն է դատական գործունեությանը: Հետո մենք տեսանք, թե ինչ գործընթացներ ծավալվեցին ՍԴ դատավորների շուրջը, նաեւ հայտարարվեց, որ պետք է շրջափակենք դատարանները: Երկու դատավորների, որոնք գնում էին իրենց աշխատավայր, նրանց խոչընդոտում էին: Եթե դու դրան գնահատական չես տալիս, բայց երբ երկու երիտասարդ փողոցում տեսնում են դատավորին ու նրան հարց են տալիս, դու դա որակում ես քրեորեն հետապնդելի արարք, այստեղ մենք տեսնում ենք խտրական վերաբերմունք»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր