19:08 - Ժողովրդին մեղքերի թողություն պետք չէ, պարտքերի թողություն է պետք         17:15 - Աղմկոտ հայտարարություն Ստեփանակերտում. Փաշինյան-Սահակյան հանդիպում Երեւանում      16:55 - Չեմ կարծում, որ մեր փողոցներում պետք է մեր ղեկավարների խոսքերը փակցնենք.Սա ո՛չ Սովետական միությունն է, ո՛չ Կիմ Չեն Ինի Կորեան    

03 հոկ 2019 13:26

Լավրովն անդրադարձել է Փաշինյանի՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ»հայտարարությանը. ռազմական գործողությունների վերսկսման ռիսկեր չկան

Ռուսաստանը չի տեսնում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման  ռիսկեր: Այս մասին հոկտեմբերի 2-ին հայտարարել է  Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ «Վալդայ» միջազգային ակումբի տարեկան ժողովի ժամանակ ունեցած ելույթի ժամանակ: Այս մասին գրում է Regnum-ը։
«Ես լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման ոչ մի ակնհայտ կամ ոչ ակնհայտ վտանգ չեմ տեսնում», - ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը, հավելելով, որ  ռուսական կողմը «կանի ամեն ինչ, որպեսզի դա տեղի չունենա»:
ՌԴ արտգործնախարարը նշեց, որ վերջերս շփման գծում իրավիճակը բավականին հանգիստ է եղել, միջադեպերը քիչ են և դրանք էլ փոքր մասշտաբի են:
Լավրովը նշել է, որ իրավիճակը տեղում հանգիստ է, քան մեկ տարի առաջ, բայց քաղաքական գործընթացն արգելակված է, և դեռևս հնարավոր չէ վերացնել այս արգելակը։
Լավրովը նաև անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ» հայտարարությանը, ասելով, որ նմանօրինակ հայտարարությունները չեն նպաստում երկխոսությանը։
«Կողմերը շատ լուրջ հայտարարություններ են անում, այդ թվում հնչել են խոսքեր, որ Ղարաբաղը Հայաստան է», ինչպես ժամանակին Ալբանիան հայտարարում էր, որ Կոսովոն Ալբանիան է։ Նման հայտարարությունները չեն նպաստում քաղաքական գործընթացը վերսկսելու համար մթնոլորտի ձևավորմանը»,-ասել է Լավրովը։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր