Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

05 հոկ 2019 10:56

Քոչարյանի թիմը ամբողջ բժշկական կենտրոնը իրար է խառնել, կոնսիլիումներ են հրավիրվել, որպեսզի ամեն կերպ վիրահատություն կատարվի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ առավոտյան Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը կրկին ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն։ Նույն տեղեկությունների համաձայն՝ ամեն ինչ տարվում է այն ուղղությամբ, որ վիրահատություն տեղի ունենա։ Իսկ վիրահատությունը Ռոբերտ Քոչարյանին պետք է, որպեսզի հետաձգվի Մարտի 1-ի գործով հոկտեմբերի 7-ին նշանակված դատական նիստը։

Նշենք, որ Քոչարյանը մեկ անգամ արդեն հետազոտվել է նույն բժշկական կենտրոնում, նրա մոտ ախտորոշվել է շագանակագեղձի ադենոմա, սակայն վիրահատություն չի ցուցվել, և նա հետ էր տեղափոխվել ԱԱԾ մեկուսարան։ Ներկայումս, սակայն, նրա թիմը ամբողջ բժշկական կենտրոնը իրար է խառնել, կոնսիլիումներ են հրավիրվել, որպեսզի ամեն կերպ վիրահատություն կատարվի»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր