Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

01 հոկ 2019 11:53

Արհեստական բեղմնավորման միջոցով հայր դարձած տղամարդկանց մոտ շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը մեծ է

Արհեստական բեղմնավորման միջոցով հայր դարձած տղամարդկանց մոտ շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը մեծ է՝ համեմատած այն տղամարդկանց հետ, որոնք հայր են դարձել բնական ճանապարհով։ Այս մասին ասվում է British Medical Journal-ում հրապարակված նոր հետազոտության մեջ։
Քանի որ շագանակագեղձի քաղցկեղը  եւ անպտղության շատ տեսակներ կապված են տղամարդկային սեռական հորմոնների հետ, դրանց միջեւ կապը նախկինում էլ է ուսումնասիրվել, սակայն նախորդ հետազոտությունների որոշ թերություններ թույլ չեն տվել հստակ հետեւություններ անել։
Նոր հետազոտությունների շրջանակում շվեդ գիտնականները հայրերին, ըստ նրանց կողմից երեխաներ բեղմնավորելու միջոցի, բաժանել են երեք խմբի՝ 20 618-ը (1,7 %) բեղմնավորել են էքստրակորպորատիվ եղանակով (ԷԿՕ), 14 882-ը (1,3 %)՝ սպերմատոզոիդը ձվաբջջի մեջ ներարկելու եւ 1 145 990-ը (97%)՝ բնական ճանապարհով։ Հայրերի միջին տարիքը նրանց երեխաների ծնվելու պահին կազմել է՝ 37 տարեկան՝ ԷԿՕ-ի ու ներարկման միջոցով, եւ 32 տարեկան՝ բնական ճանապարհով։ Այնուհետեւ գիտնականները ուսումնասիրել են քաղցկեղի գրանցման մասին տվյալները բեղմնավորումից 20 տարի անց։

Արդյունքում հետազոտողները պարզել են, որ ԷԿՕ-ի եւ սպերմատոզոիդի ներարկման միջոցով հայր դարձած տղամարդիկ շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ավելի մեծ վտանգի տակ են եղել, քան այն տղամարդիկ, ում երեխաները բեղմնավորվել են բնական ճանապարհով։ Վերջինների թվում 3244 (0,28 %)-ի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ՝ համեմատած ԷԿՕ-ով 77 (0,37%)-ի եւ ձվաբջջի մեջ սպերմատազոիդի ներարկմամբ 63-ի (0,42%) հետ։
Այսպիսով, օժանդակ տեխնոլոգիաների դիմած տղամարդկանց մոտ շագանակագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը միջինը 30-60 տոկոսով բարձր է եղել։ Շագանակագեղձի քաղցկեղի վաղ  առաջացման (մինչեւ 55 տարեկանն ախտորոշված) վտանգը հատկապես բարձր է եղել այն տղամարդկանց մոտ, որոնք երեխաներին ձվաբջջի մեջ սպերմատազոիդի ներարկման միջոցով են բեղմնավորել։ Այս տարբերակն օգտագործում են անպտղության առավել ծանր տեսակն ունեցող տղամարդկանց համար։
Բնականաբար, այս ամենը չի նշանակում, որ հենց ԷԿՕ-ն կամ ներարկումն են նպաստում շագանակագեղձի քաղցկեղի զարգացմանը։ Ամենայն հավանականությամբ, «մեղավորն» այստեղ այդ տղամարդկանց անպտղության հետ կապված սկզբնական խնդիրն է։
Հետազոտության հեղինակները խորհուրդ են տալիս տղամարդկանց, որոնք ստիպված են եղել դիմել բեղմնավորման օժանդակ միջոցների, հետազոտվել շագանակագեղձի հնարավոր քաղցկեղի հայտնաբերման համար, այնուհետեւ գտնվել մասնագետների հսկողության տակ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր