Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

09 հոկ 2019 11:12

ԵՄ-ն կորցրել է իր դեմքը. «արգանդ վարձել և երեխա գնել». տոնավաճառ՝ ԼԳԲՏ զույգերի համար՝ փոխնակ մայրեր և նորածին երեխաներ .

Բելգիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել փոխնակ մայրերի և համասեռամոլ զույգերի համար երեխաների տոնավաճառ։ Այս մասին տեղեկանում է իտալական «Tempi» առցանց հրատարակության լրագրող Լեոնե Գրոտիի հոդվածից։
Նրա խոսքերով, տոնավաճառը փակ է եղել․ Դրան մասնակցել են միայն համասեռամոլ զույգեր, որոնք ցանկացել են «արգանդ վարձել և երեխա գնել»։ Նմանատիպ ցուցահանդեսներն անցկացվում են ոչ միայն Բելգիայում, օրինակ՝ 2019 թվականի նոյեմբերին նմանատիպ ցուցահանդես կանցկացվի Նյու Յորքում, իսկ հունվարին՝ Սան Ֆրանցիսկոյում։ Այդպիսի միջոցառումներ տեղի են ունենում նաև Թել Ավիվում, Թայբեյում, Չիկագոյում և Տորոնտոյում։


Բելգիական տոնավաճառը կազմակերպվել է «Հիլթոն» հյուրանոցում, որտեղ ընտրության համար մասնակիցներին առաջարկել են փոխնակ մայրերի լուսանկարներով կատալոգներ, ինչպես նաև այն կանանց լուսանկարները, ովքեր պատրաստ են ծննդաբերել կամ վաճառել արդեն իսկ ծնված երեխաներին, և գնորդի օգտին երեխայից հրաժարվելու փաստաթուղթ ստորագրել:

«Ի՞նչ համարձակության մասին է խոսում Եվրոպան։ Ի՞նչ դեմքով եք դուք գնում հանդիպման ներգաղթյալների ընդունելության, մարդկանց միջև հարաբերությունների թափանցիկության, ազնվության, հավասարության մասին հարցեր քննարկելու համար»,-տոնավաճառում տեղի ունեցածը մեկնաբանել է Գրոտին։
Նա ընդգծել է, որ նման տոնավաճառ անցկացնելը երեխաներին գնելու և վաճառելու բացարձակ օրինական գործընթաց է, որտեղ գները տարբեր են՝ կախված «ապրանքի որակից»։ Բելգիայում կայացած տոնավաճառում մեկ երեխան արժե, օրինակ, 95,000 դոլարից 160,000 դոլար:

Պոտենցիալ գնորդների համար տրամադրվել է ծառայությունների ամբողջական փաթեթ, որը ներառում է հոգեբանական աջակցություն, իրավաբանական օգնություն, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ձվաբջիջների և սերմնահեղուկի առաքում: Ծառայության փաթեթում ներառված են նաև հանդիպումներ փոխնակ մոր հետ, թռիչքներ և բնակությունն այն երկրում, որտեղ նախատեսվում է երեխայի ծնունդը:
«Երեխաների վաճառքը տեղի է ունենում օրը ցերեկով, գեղեցիկ հագնված, փողկապներով և քաղաքակիրթ մթնոլորտում, չնայած տեղի օրենքներին և միջազգային կոնվենցիաներին»,-գրել է Գրոտին՝ ավելացնելով, որ տարօրինակ է, թե ինչու Եվրախորհրդարանը դեռ չի դատապարտել այս երևույթը․ «Եվրախորհրդարանի շենքը գտնվում է վերոնշյալ միջոցառման վայրին մոտ: Սակայն խորհրդարանի ոչ մի անդամ ոչ մի խոսք չի ասել այդ մասին»,-գրել է Գրոտին:

Իտալացի լրագրողի խոսքերով՝ նման տոնավաճառներ կազմակերպողների «բիզնեսն» ընթանում է շատ հաջող, ինչի մասին վկայում է աշխարհի լավագույն մասնագետների ներկայությունը դրան։
«Արդեն չորրորդ տարին անընդմեջ այս միջոցառումը հավաքում է աշխարհի լավագույն մասնագետներին՝ բերելով նրանց Բելգիա, այսինքն՝ ամեն ինչ լավ է ընթանում։ Դա նշանակում է, որ պահանջարկ կա։ Մարդիկ գնում են այլ մարդկանց։ Սա հաջողություն է վայելում։ Իհարկե, շարժվեք առաջ, բայց դադարեք խոսել իրավունքների մասին։ ԵՄ-ն կորցրել է իր դեմքը»,-եզրափակել է իր խոսքը Գրոտին։





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր