17:00 - ՀՀ-ում իրավունքի և օրենքի գերակայությունն անպայման հաստատվելու է.Արսեն Բաբայան         16:30 - Ուկրաինայում կալանավորվել է ԻԼԻՊ կարեւոր առաջնորդներից մեկը, որը Վրաստանի քաղաքացի է      16:00 - Զույգը «Զվարթնոցից» մեքենա է պատվիրել. երբ վարորդն իջել է ջուր խմելու, փախցրել են այն. մեքենան գտել են վթարված    

16 հոկ 2019 16:42

Ադրբեջանը չի էլ թաքցնում, թե ինչ գործողությունների է գնալու. իսկ բանակցային հարցի շուրջ մեր պաշտոնական դիրքորոշումը ո՞րն է

«Մեր աչքի առաջ քարոզչական նոր կոնցեպտ է ձևավորովում, որն Ադրբեջանը շուտով միջազգային հանրությանն է ներկայացնելու»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

Նրա խոսքով, Ադրջեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Վալդայ»-ի համաժողովում հնչեցրած խոսքը օրերի ընթացքում վերածվեց նոր քարոզչական  և տեղեկատվական պատերազմում թեզի, որը կամաց-կամաց կոնստրուկցիա է հավաքում իր շուրջ։

«Այսօրվա դրությամբ փաստացի անցնում են կոնֆերանսներ, նախապատրաստական աշխատանքներ, խորհրդարանական լսումներ, և այս քարոզչական թեզը փորձում են հանել միջազգային դաշտ, որպես Ադրբեջանի նոր գաղափարախոսություն։ Այս առումով ես մտահոգություններ ունեմ քարոզչական դաշտում մեր գործողությունների վերաբերյալ։  Հստակեցման կարիք կա, թե մեր պաշտոնական վերջնական դիրքորոշումը որն է հարցի շուրջ, և ըստ դրա ինչպես ենք մենք տանելու մեր քարոզչական գիծը»,- նշեց ադրբեջանագետը։

Էլիբեգովան ընդգծեց, որ Ադրբեջանը չի էլ թաքցնում, թե ինչ գործողությունների է գնալու. «Այս իրավիճակում մեզ համար կանխատեսելի պատկերն ունենք, թե Ադրբեջանն ինչ է անելու։ Հիմա հարց է առաջանում, այնուամենայնիվ, բանակցային հարցի շուրջ մեր պաշտոնական դիրքորոշումը ո՞րն է՝ Արցախը վերադառնում է բանկցային սեղանի շուրջ, որովհետև Հայաստանի ղեկավարը չունի մանդատ և լիազորված չէ բանակցել Արցախի փոխարեն, երկրորդ թեզը՝ Արցախը Հայաստան է և վերջ, երրորդը՝ արցախյան հարցի լուծումը պետք է բխի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի բնակիչների շահերից։ Հիմա այստեղ հստակեցման կարիք ունենք, ըստ դրա պետք է մշակվի ողջ քարոզչական փաթեթը, որը մենք միջազգային հանրությանը մատուցում ենք»։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր