17:00 - ՀՀ-ում իրավունքի և օրենքի գերակայությունն անպայման հաստատվելու է.Արսեն Բաբայան         16:30 - Ուկրաինայում կալանավորվել է ԻԼԻՊ կարեւոր առաջնորդներից մեկը, որը Վրաստանի քաղաքացի է      16:00 - Զույգը «Զվարթնոցից» մեքենա է պատվիրել. երբ վարորդն իջել է ջուր խմելու, փախցրել են այն. մեքենան գտել են վթարված    

17 հոկ 2019 14:15

Տեսանյութ. «Արա ասելու համար ինձ բաժին ես ուզում տանե՞լ». լարված իրավիճակ ԼԳԲՏ համայնքի դեմ ակցիայի ժամանակ

Կառավարության բակում ընթացող ԼԳԲՏ համայնքի դեմ ակցիայի ժամանակ մի քաղաքացու ոստիկանները բերման ենթարկեցին։ Ոստիկանները ասացին, որ նրա գործողությունները օրինաչափ չեն, որին ի պատասխան՝ քաղաքացին ասաց. «Արա ասելու համար ինձ բաժի՞ն ես ուզում տանել. տաքսու վարորդ եմ։ Ոչ մեկ չի կարող իրեն սխալ պահի, հատկապես, երբ պագոններ է հագնում»։
Հարցին՝ ինչ պատճառով են իրեն ոստիկանական բաժին տանում քաղաքացին ասաց, որ չգիտի։


Ակցիայի կազմակերպիչ «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այդ քաղաքացին փորձում էր սադրել, նպատակ ուներ ակցիայի ընթացքը խանգարել, այդ պատճառով էլ նրան բերման ենթարկեցին.
«Մենք այստեղ ակցիա էին իրականացնում, եւ քաղաքացին կանգնած էր հանգիստ, հետո ինչ-որ քաշքշուկ տեղի ունեցավ եւ միանգամից բոլոր ոստիկանները շրջափակեցին այդ երիտասարդին»։
Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ առաջին անգամը չէ, երբ ԼԳԲՏ համայնքի դեմ պայքարի ժամանակ խոչընդոտներ են տեղի ունենում. «Ամեն ինչ արվում է, որ շեղվի բուն թեման։ Երիտասարդը մոտեցավ մեր ակցիայի ժամանակ, ոստիկանը նրան զգուշացրեց, որ ցույց են անում մարդիկ։ Երբ սկսեցին բարձր խոսել միմյանց հետ, պարզ դարձավ, որ ոստիկանը չի ուզում գնալ սադրանքի։ Հետո նա ագրեսիվ վարք էր ցուցաբերում, եւ նրան տարան բաժին»։




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր