Սեպտեմբերի 28-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Սեպտեմբերի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Անգամ Լուլուն է Ավինյանին քննադատում․ «Հրապարակ»    

18 հոկ 2019 17:14

Բանակցություններում մենք ստացանք մեր ուզածը.Կրակի դադարեցումը դեռ չի նշանակում մեր զորքերի դուրսբերում

Հոկտեմբերի 17-ին թուրք-ամերիկյան բանակցությունների արդյունքում Սիրիայում 120 ժամով կրակի դադարեցման պայմանավորվածություն է ձեռք բերել:Բանակցությունների ավարտից հետո թուրք-ամերիկյան պայմանավորվածության մասին մեկնաբանություններ է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Ռազմական օպերացիան ժամանակավորապես դադարեցրել ենք,որպեսզի 120 ժամվա ընթացքում PKK-ի և YPG-ի ուժերը դուրս գան այնտեղից: Սա հրադադար չէ, բայց ահաբեկչական տարրերի (նկատի ունի քուրդ զինյալներին-խմբ.) դուրս գալուց հետո դադարեցնելու ենք գործողությունը»:
PKK - «Քուրդիստանի բանվորական կուսակցություն»
YPG - «Ժողովրդի պաշտպանության ուժեր»
Չավուշօղլուն նաև տեղեկացրել է, որ ամերիկյան կողմի հետ պայմանավորվել են YPG-ի ձեռքից ծանր զինատեխնիկան վերցնելու, դիրքերն ու ամրությունները ոչնչացնելու վերաբերյալ:
«Այսօրվա բանակցություններում մեր հարգելի նախագահի ողջախոհ առաջնորդությամբ ստացանք մեր ուզածը: Եփրատից արևելք մինչև Իրաքի սահման 32կմ խորությամբ և 444 կմ երկարությամբ գոտում ոչ մի ահաբեկչի չմնալը և այդ ամբողջ տարածքում անվտանգության գոտի հիմնելը մեզ համար շատ կարևոր է»,- ասել է թուրք նախարարը:
Չավուշօղլուի տեղեկացմամբ՝ այս պայմանավորվածությամբ նախատեսվում է, որ ԱՄՆ-ն այլևս պատժամիջոցներ չի սահմանելու Թուրքիայի դեմ:
«Կրակի դադարեցումը դեռ չի նշանակում մեր զորքերի կամ այնտեղ ունեցած մեր ուժերի դուրսբերում: Մենք այնտեղ ենք ու շարունակելու ենք մնալ այնտեղ»,- եզրափակել է Չավուշօղլուն:
Աղբյուրը՝ ermenihaber.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր