Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, բախվել է 4 մեքենա          Ալիևը փող է սկսում ծախսել Փաշինյանի ընտրարշավի ու նրա ընդդիմադիրներին «սևացնելու» համար       Ծառուկյանի տները սկսելու ենք վերադարձնել ժողովրդին, մինչև 2031 թ. սարի գլխի էն տունը պետք ա ծերերի խնամքի կենտրոն դառնա    

22 հոկ 2019 12:40

Քիչ առաջ կալանավորվեց Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը

Քիչ առաջ կալանավորվել է Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, որոշում է կայացրել բավարարել դատախազության բողոքը և սեպտեմբերին «Հյուսիս-Հարավի» գործով գրավի դիմաց ազատ արձակված Տրանսպորտի և կապի նախկին նախարար, «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Գուրգեն Սարգսյանի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը:
Գուրգեն Սարգսյանը ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվեց կալանավայր:
Հիշեցնենք՝ Սարգսյանը նախարարի պաշտոնն զբաղեցնում էր 2008-ից 2010 թվականներին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր