Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը          Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց       Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն    

23 հոկ 2019 15:06

Երեխայի մարմինն ուղարկվել է փորձաքննության. ՔԿ-ն` «Արմենիա ԲԿ»-ում մահացած նորածնի մասին

«Երեխայի մարմինն ուղարկվել է փորձաքննության, արդյունքները կլինեն մի քանի օրից»,-այս մասին  հաղորդեց Քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Նաիրա Հարությունյանը:

Հարցին՝ արդյո՞ք երեխայի վաճառքի վերաբերյալ տեղեկությունը ևս ուսումնասիրության առարկա է, պատասխանեց, որ ցուցմունքներում նշված բոլոր հանգամանքներն այս պահին ուսումնասիրվում են նախաքննական մարմնի կողմից`դրանք հաստատելու կամ հերքելու համար:
Ինչ վերաբերում է հարցին՝ ի վերջո, երեխայի մարմի՞նն է ուղարկվելու դատաբժշկական փորձաքննության, թե՝ ընկերքը, Հարությունյանն ասաց, որ երեխայի մարմինն է ուղարկվել:
Նշենք, որ սեպտեմբերի 24-ին «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում» 33-ամյա Հայակուհի Խաչատրյանը ծննդաբերել էր 3-րդ երեխային, որին, ըստ ծննդկանի պնդումների, չի տեսել, այլ ինչ-որ զանգվածը, որը գուցե ընկերքն է եղել: Նա հակված է  կարծելու, որ իր երեխան ողջ է և նրան պարզապես վաճառել են:


Հիշեցնենք, որ Հայկուհի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում քանիցս անդրադարձել էր իր նորածնի անհետացման հարցին:
«Հարազատներ ջան, նմանատիպ հոդված Ձեր աչքով ընկե՞լ է՝ երեխայիս վաճառք ռազմիկ աշոտիչի կողմից, գնորդը Աշտարակի կամ Արտաշատի դպրոցներից մեկի տնօրենն է, ով երկար տարիներ երեխաներ չի ունեցել։ Հոդվածը կարդալուց հետո շատ արագ ջնջվել է և չենք կարողանում գտնել։ Տեսե՞լ էք որևէ մեկդ …
Գնորդին խնդրում եմ երեխայիս վերադարձնել։ Չեմ բողոքի։ Եթե հարկ լինի, շուտով կլավանամ ու իր համար սուրոգաթ մայր կդառնամ և իր սեփական երեխային լույս աշխարհ կբերեմ։ Եթե չլավանամ, կվճարեմ համապատասխան գումար՝ 10000$ իր համար սուրոգաթ մայր կգտնեմ։

Միայն խնդրում եմ, իմ միսն ու արյունը ինձանից մի հեռացրեք։ Վերադարձրեʹք իմ երեխային խնդրում եմ»,-գրել է նա։
«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն, ԱՆ գլխավոր գինեկոլոգ-մանկաբարձ Ռազմիկ Աբրահամյանը նշել է, որ ծննդկանի մոտ արձանագրվել է ներարգանդային սեպսիս, թոքաբորբ, ցիտոմետալովիրուս, հեպատիտ, պոլիօրգանային անբավարարություն: Երեխայի ծնվելուց անմիջապես հետո ի հայտ են եկել կլինակական նշանները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր