Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

24 հոկ 2019 13:10

Տրամադրությունս բարձր է, ոգիս՝ մարտական, փաստաբաններս՝ գերպրոֆեսիոնալ.Բաբայանը փաստաբանի միջոցով նամակ է փոխանցել.

Հայտարարություն (փաստաբանիս միջոցով) 
Սիրելի հարազատներ, ընկերներ և գործընկերներ։ Տեղեկացված եմ բոլորիդ ջանքերի, խոսքերի, ինչպես նաև՝ ինձ աջակցելու մասին։ Անսահման շնորհակալ եմ բոլորիցդ։ Հպարտ եմ, որ թիկունքիս ունեմ այսքան մեծ աջակցություն. գրում է Hraparak.am-ը: 
Վստահեցնում եմ, որ չեմ կատարել այնպիս արարք, ինչի համար հնարավոր կլինի ինձ ենթարկել պատասխանատվության՝ օրինական կարգով։
Իմ նկատմամբ սկսված քրեական հետապնդումը հենց առաջին քայլից ամբողջությամբ ապօրինի է։ Այդ մասին կխոսեն փաստաբանները։ Միայն նշեմ, որ քննիչը նույնիսկ թույլ չտվեց, որ ձերբակալմանս օրինականությունը քննող դատարանի նիստին ներկա լինեմ։ 
Բոլորիդ խնդրում եմ ինձ համար հանգիստ լինել։ Տրամադրությունս բարձր է, ոգիս՝ մարտական, փաստաբաններս՝ գերպրոֆեսիոնալ։
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր չեն լռել և հրապարակային իրենց աջակցությունն են հայտնել ինձ և քննադատել են իմ նկատմամբ իրականացվող խայտառակ ապօրինությունները։
Սիրով՝ Արսեն Բաբայան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր