Իսակովի պողոտայում «BMW»-ն բшխվել է «Mercedes»-ին, ապա թիվ 61 երթուղին սպասարկող ավտոբուսին, կան վիրшվորներ          Մայիսի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Այսօր մեր ժողովրդի համար ամոթալի ու խայտառակ օրերից մեկն է, անգամ 20 օր Փաշինյանի՝ երկրի ղեկավար մնալը վտանգավոր է    

24 հոկ 2019 16:35

Մենք չենք ուզում մնանք էնպիսի երկիր, որտեղ 60 հազար դրամ աշխատավարձը համարվում է նորմալ երևույթ

Կառավարության նիստի ընթացքում քննարկումներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բորբոքվեց ֆինանսական բլոկի՝ ֆիննախի ղեկավար Ատոմ Ջանջուղազյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի դիտարկումներից հետո։
Առաջինը խոսում էր հարկային արտոնությունների արդյունավետությունը ստուգելու մասին, ինչը վարչապետն ընդունեց։ Իսկ երբ Գրիգորյանը խոսեց այն մասին, որ հատվածային և ժամանակային արտոնությունները խնդիրներ չեն լուծում, Փաշինյանը հիշեց կառավարության մղումների մասին։
Նա հիշեցրեց, որ հատկապես եկամտահարկը բարձր աշխատավարձ ստացողների համար իջեցվել է ավելի քան 10 տոկոսով։ Դա, ըստ Փաշինյանի, արվել է, որպեսզի բարձր աշխատավարձ տվող ընկերությունները գան Հայաստան։
«… Որովհետև։ Մենք ուզում ենք դառնալ երկիր, որտեղ 1-1․5-2 միլիոն դրամ աշխատավարձն է դառնում նորմալ երևույթ»,- ասաց Փաշինյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր